ՏԱՍՍ-ը տեղեկացնում է՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը երեկվա հեռախոսազրույցում չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:
«Դա չի եղել օրակարգում», - ասել է Պեսկովը՝ ևս մեկ անգամ նշելով, որ միայն հակամարտող կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, կարող են համաձայնություն տալ որևէ այլ երկրի մասնակցությանը հակամարտության կարգավորման գործընթացին: