Մեծ ծավալներ ունեցող պատերազմն ունի իր խնդիրները, բայց ունի նաև իր դրական կողմերը: Դրանք այսօր ավելի շատ են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կոնկրետ գործողություններ են տեղի ունենում, և մեր բանակի ու տղերքի կամքը բավական բարձր մակարդակի վրա է: Դա ապացուցում ենք թշնամու «մռթին» բավական տևական ժամանակ տալով: Արցախցին, հայ զինվորը կանխել է թշնամու երազնքը՝ անկախության օրը նշել Ստեփանակերտում: Թշնամին պատրաստել է բլից-կրիգի պլան, որը մեր տղաները կասեցրել են: Պատերազմը մտել է ձգվող փուլի մեջ: Հիմա մենք ենք, մեր սարերրը և մեր զինվորները, որոնք կանգնած են», - ասաց ԱԺ փոխնախագահն՝ ավելացնելով, որ հակառակորդը չպետք է ոգևորվի ժամանակավոր հաջողություններից, և բոլորս պետք է սպասենք լավ լուրերի: