Ռուսաստանի օդատիեզերական ուժերը երկուշաբթի ավիահարվածներ են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսային ծայրամասերին, հայտնում է almasdarnews.com-ը: Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մի քանի անգամ հարվածել են Սալկին գյուղին, որտեղ, ենթադրաբար, անցյալ շաբաթ տեղի է ունեցել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անօդաչու թռչող սարքի հարձակումը: Ռուսական օդատիեզերական ուժերը հարվածում են Սալկին գյուղի լեռնաշղթայի տարածքում գտնվող Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների դիրքերին: