ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Պիեռ դե Վիլյե. Թուրքիան այլևս աշխարհիկ պետություն չէ

Պիեռ դե Վիլյե. Թուրքիան այլևս աշխարհիկ պետություն չէ
24.10.2020 | 21:44

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ռազմատենչ քաղաքականությունը ավելի ու ավելի է անհանգստացնում, հատկապես որ Թուրքիան այլևս աշխարհիկ երկիր չէ՝ ասել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեն՝ BFM հեռուստաալիքին հարցազրույցում:

«Էրդողանի Թուրքիան այժմ, իր իսկ հայտարարությունների համաձայն, հավատարիմ է Օսմանյան կայսրությունը վերականգնելու ռազմավարությանը: Թուրքիան այդ մանիֆեստը կյանքի է կոչում համապատասխան ռազմական ժեստերով: Օրինակ՝ Սիրիայում քրդերի ոչնչացմամբ, Լեռնային Ղարաբաղում իր գործողություններով», – ասել է բանակի գեներալը: «Մի օր միջազգային հանրությունը և, մասնավորապես, Ֆրանսիան, պետք է վերջ տան դրան: Մենք չենք կարող համաձայնել, որ այնպիսի երկիր, ինչպիսին Թուրքիան է, որի անդամակցության բանակցությունները ԵՄ-ին դեռ պաշտոնապես չեն ավարտվել, շարունակի այս հռետորաբանությունը և նման գործողությունները որպես ՆԱՏՕ-ի անդամ», – նշել է Դե Վիլյեն:

Ըստ գեներալի՝ ներկայիս իրողություններում միջազգային ասպարեզում «բարեկամներ» և «թշնամիներ» հասկացությունները մշուշվել են, և այդ ֆոնին Ֆրանսիան հատուկ հստակ դիրքորոշման կարիք ունի նրանց կողմից, ովքեր հայտարարում են իրենց աջակցությունը ահաբեկչության և արմատական իսլամիզմի դեմ պայքարին:


«Թուրքիան իսլամիստներին սատարողների շարքում է: Նա ֆինանսավորել է այդ շարժումներից մի քանիսը, և դա լավ հայտնի է: Կարծում եմ, որ Թուրքիան այլևս աշխարհիկ պետություն չէ, ակնհայտորեն իսլամական երկիր է: Դա ինձ հատկապես անհանգստացնում է», – հավելել է նա:

Դիտվել է՝ 3711

Մեկնաբանություններ