Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարն այսօր ասել է, թե ռուսական S-400 հրթիռային համակարգերի փորձարկումները շարունակվելու են ըստ նախատեսված պլանի։ Նա նշել է, թե դա չի նշանակում, որ Թուրքիան հեռանում է ՆԱՏՕ-ից։
ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ն քննադատել էր Թուրքիային ռուսական հրթիռները փորձարկելու համար։ Առաջին փորձարկումը իրականացվել է հոկտեմբերի 16-ին։