Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Անդրեյ Կրասովը, անդրադառնալով լրատվամիջոցների կողմից ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին վերագրված հայտարարությանը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական զինված ուժերի կիրառում չի նախատեսվում։ Նշված դիրքորոշումը համաձայնեցվել է ՌԴ ՊՆ-ի հետ»,- ասել է Կրասովը:
Ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը չի բացառել Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Ռուսաստանի արձագանքելու տարբերակներից մեկը կարող է լինել դեսանտային օպերացիան: