Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 20-ին, տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի բնակչությանը, մեծ ոգևորությամբ հայտնել է, թե, իբրև, Զանգելանը՝ Կովկասանը, անցել է իրենց վերահսկողության տակ: Նշենք, որ այս օրերին Ալիևը հաճախ է նման հայտարարություններ անում՝ հպարտությամբ նշելով, թե իրար հետևից բնակավայրեր են վերցնում:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն Ալիևի նմանատիպ հայտարարություններին հեգնանքով է արձագանքում. «Հերթը հասել է Զանգելանին: Ինչպես Հադրութն էին «գրավել», այնուհետ՝ Ֆիզուլին, այնպես էլ այժմ Զանգելան է «վերցրել»: Այսքանը կասեմ»: