ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Աշխար­հը ե՞րբ և ու՞մ կսկ­սի պատ­ժել Ար­ցա­խի դեմ այ­սօր­վա պա­տե­րազ­մի հա­մար

Աշխար­հը ե՞րբ և ու՞մ կսկ­սի պատ­ժել Ար­ցա­խի դեմ այ­սօր­վա պա­տե­րազ­մի հա­մար
20.10.2020 | 00:24

(Նախորդ մասը)

Գեր­մա­նա­ցի Ֆե­զե­րը նույ­նիսկ խո­րա­ման­կու­թյուն է ա­նում. ան­ձամբ Դո­նալդ Թրամ­փը դեռ չի խոս­տո­վա­նել, որ Ան­կա­րան մեր տա­րա­ծաշր­ջան է նե­տում հա­զա­րա­վոր ա­հա­բե­կիչ­նե­րի։ Բայց նա խու­սա­փել է Փա­շի­նյա­նի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցից. «Նա հի­վանդ է», «նա վա­րակ­ված է կո­րո­նա­վի­րու­սով», ին­չը չի խան­գա­րում, որ թիկ­նա­պահ­նե­րի հետ մե­քե­նա­յով զբոս­նի Վա­շինգ­տո­նում։ Հա­վա­նա­բար վա­խե­նում էր Փա­շի­նյա­նի հետ նա­խա­տես­ված հե­ռա­խո­սազ­րույ­ցից հե­տո ա­վե­լի շատ վա­րակ­վե­լուց. գու­ցե այդ պատ­ճա­ռով է «փա­խել հե­ռա­խո­սազ­րույ­ցից»։ Իսկ ա­հա Պեն­տա­գո­նը, Ֆրան­սիա­յի, ՌԴ-ի և Ի­րա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից մոտ մեկ օր հե­տո, նույն­պես խոս­տո­վա­նեց, որ իս­կա­պես թուր­քերն ա­հա­բե­կիչ­նե­րին Սի­րիա­յից տե­ղա­փո­խում են Այ­սր­կով­կաս։ Մի՞­թե աշ­խար­հում բո­լո­րը չեն հաս­կա­ցել, որ դա ար­վում է հե­ռա­հար նպա­տա­կով։ Ե­թե Թուր­քիա­յին և Ա­լիևնե­րի վար­չա­կար­գին հա­ջող­վեր ա­մեն ինչ, ա­հա­բե­կիչ­նե­րին հետ չէին տա­նի։ Ոչ, նրանց կթող­նեին «պահ­պա­նե­լու են­թա­կա­ռուց­վածք­ներ», հե­տա­գա­յում կնե­տեին և՛ Ռու­սաս­տա­նի (Հյու­սի­սա­յին Կով­կա­սում), և՛ շիա Ի­րա­նի դեմ։ Ոչ ոք չի՞ տես­նում թուր­քե­րի, «կով­կա­սյան թա­թար­նե­րի», ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի «շա­հե­րի հա­մընկ­նու­մը»։ Ափ­սոս, որ չեն նկա­տում։ Դա նկա­տե­լի է ան­գամ 100-տո­կո­սա­նոց ֆի­զի­կա­կան ու քա­ղա­քա­կան տե­սո­ղու­թյուն չու­նե­ցող մարդ­կանց։
Այժմ ԱՄՆ-ում ա­վե­լի հե­ռու են գնում, այս­պես ա­սած, «օգ­նում են» Թուր­քիա­յի և «Բաք­վի հան­րա­պե­տու­թյան» հա­կա­ռա­կորդ­նե­րին, ա­պա­ցու­ցե­լով, որ Թուր­քիան ի­րա­պես մաս­նակ­ցում է ուղ­ղա­կի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին. չէ՞ որ հենց թուր­քա­կան F-16-ն է Վար­դե­նի­սում խո­ցել Հա­յաս­տա­նի ՌԾՈՒ-ի Cy-25K ինք­նա­թի­ռը։ Ա­մե­րի­կյան «Նյու Յորք թայմս» թեր­թի հե­տաքն­նիչ­նե­րի թի­մը Ադր­բե­ջա­նում հայտ­նա­բե­րել է F-16 կոր­ծա­նիչ­ներ։ «Planetlabs-ի հոկ­տեմ­բե­րի 3-ի ար­բա­նյա­կա­յին լու­սան­կար­նե­րի մեր վեր­լու­ծու­թյու­նը ցույց է տա­լիս, որ Ադր­բե­ջա­նի Գյան­ջա քա­ղա­քի մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նում կա առն­վազն եր­կու F-16,- հոկ­տեմ­բե­րի 7-ին «Թվի­թե­րում» գրել է հե­տաքն­նիչ խմ­բի ան­դամ Քրիս­տիան Թրի­բեր­թը։- Ա­մե­նա­հա­վա­նա­կանն այն է, որ մար­տա­կան ինք­նա­թիռ­նե­րը պատ­կա­նում են թուր­քա­կան ՌՕՈՒ-ին։ Ինչ­պես և CN-235 ռազ­մա­կան բեռ­նա­տար ինք­նա­թի­ռը»։ Լրագ­րո­ղը նշում է, որ հե­տաքն­նիչ­նե­րը հա­մե­մա­տել են ինք­նա­թիռ­նե­րի պա­րա­մետ­րե­րը և բնու­թագ­րե­րը, նե­րա­ռյալ այն օ­դա­նա­վե­րը, ո­րոնք գտն­վում են Ադր­բե­ջա­նի զի­նա­նո­ցում (ՄԻԳ-21, ՄԻԳ-29, Սու-25, Լ-39), և նրանց ա­մե­նա­շա­տը հա­մա­պա­տաս­խա­նել են թուր­քա­կան F-16-նե­րը։ «Օ­դա­նա­վա­կա­յա­նում կար նաև ա­վե­լի խո­շոր ինք­նա­թիռ, ո­րը, մեր կար­ծի­քով, CASA/IPTN CN-235 էր։ Այն նույն­պես օգ­տա­գործ­վում է թուր­քա­կան ՌՕՈՒ-ի կող­մից»,- գրել է Քրիս­տիան Թրի­բեր­թը։ Նրա կար­ծի­քով՝ F-16-ի ներ­կա­յու­թյու­նը ցույց է տա­լիս Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­մար պայ­քա­րում Թուր­քիա­յի խոր ներգ­րավ­վա­ծու­թյու­նը։
«Հու­լի­սի վեր­ջին Թուր­քիան Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­տեղ զո­րա­վար­ժանք­նե­րին մի քա­նի F-16 է ներգ­րա­վել։ Այն ժա­մա­նակ տե­սա­հո­լո­վա­կում առն­վազն 5 ինք­նա­թիռ է հայ­տն­վել այն նույն տե­ղում՝ Գյան­ջա­յի մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նում»,- հի­շեց­նում է «Նյու Յորք թայմ­սի» լրագ­րո­ղը։ Նա կար­ծում է, որ ար­բա­նյա­կա­յին լու­սան­կար­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը կա­րող է հաս­տա­տել թուր­քա­կան ռազ­մա­կան օ­դա­նա­վե­րի առ­կա­յու­թյու­նը Ադր­բե­ջա­նում, բայց չի կա­րող հաս­տա­տել, թե նրանք խո­ցել են հայ­կա­կան Սու-25-ը, ինչ­պես հայ­տա­րա­րել է Հա­յաս­տա­նի ՊՆ-ն։ Ո՞վ ար­ձա­գան­քեց այդ պն­դում­նե­րին։ Ի­հար­կե՝ Բաք­վի թա­թար­նե­րը։ Ադր­բե­ջան­ցի օգ­տա­տե­րե­րը փոր­ձե­ցին վի­ճար­կել ա­մե­րի­կա­ցի լրագ­րող­նե­րի վար­կա­ծը՝ նշե­լով, որ Բա­քուն Ի­տա­լիա­յից գնել է M-346FA թեթև գրո­հիչ­ներ։ Սա­կայն նրանց ուղ­ղեց գեր­մա­նա­կան «Բիլդ» ամ­սագ­րի լրագ­րող Յու­լիան Ռեպ­կեն, ո­րը նույն­պես նախ­կի­նում հակ­վում էր ի­տա­լա­կան գրո­հիչ­նե­րի վար­կա­ծին։ «Դրանք չկան, դեռ տեղ չեն հա­սել։ Թուր­քա­կան F-16 C/D-ն, բա­ցի դրա­նից, 1 մետր կարճ է»,- գրել է Ռեպ­կեն «Թվի­թե­րում»։ Ինչ­պես հա­ղոր­դել է թուր­քա­կան «Defence-Turk» հա­տուկ հրա­տա­րա­կու­թյու­նը, «Leonardo» ըն­կե­րու­թյու­նը M346 FA կոր­ծա­նիչ­նե­րը մա­տա­կա­րա­րե­լու է 2021 թ.։
ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք. ա­մե­րի­կյան «Նյու Յորք թայմս» թերթն առն­չու­թյուն ու­նի ԱՄՆ-ի օր­վա իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վի մի հատ­վա­ծի հետ, իսկ գեր­մա­նա­կան «Բիլդ» ամ­սա­գի­րը հա­մա­րյա թե Գեր­մա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյան տե­սա­կե­տի ար­տա­հայ­տիչն է։ Այ­սինքն ի­րա­կա­նում ինչ-որ բան լր­ջո­րեն փոխ­վել է նույ­նիսկ Արևմուտ­քում։ Ա­հա թե ին­չու է հա­մար­ձակ դար­ձել ԱՊԼ-ն (ա­վե­լի ճիշտ՝ ԱՊԼ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ահ­մեդ Ա­բուլ Գեյ­թը), մար­գա­րեա­նա­լով, թե «Էր­դո­ղա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը պատժ­վե­լու են»։ Բայց չէ՞ որ Ար­ցա­խի հա­յե­րի դեմ պա­տե­րազ­մում «գոր­ծի մեջ են» ոչ միայն Էր­դո­ղանն ու Թուր­քիան և նույ­նիսկ ոչ «եր­կու Էր­դո­ղա­նը» (երկ­րոր­դը, ի­հար­կե, Իլ­համ Ա­լիևն է), այլև ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի ռազ­մա­վա­րա­կան բազ­մա­շերտ շա­հե­րը։ Այդ եր­կր­նե­րին հի­մա ձեռն­տու է հար­վա­ծի տակ դնե­լը և Թուր­քիան, և Ադր­բե­ջա­նը, միայն թե ի­րենց մա­սին խո­սակ­ցու­թյուն չսկ­սեն աշ­խար­հի մյուս տե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը։
ՈՒ­զում ենք ներ­կա­յաց­նել նաև ռու­սաս­տա­նա­հայ փոր­ձա­գետ Ալ­բերտ Հա­կո­բյա­նի (ՈՒ­րու­մո­վի) կար­ծի­քը, ո­րը նա հա­սա­րա­կու­թյա­նը հայտ­նեց հոկ­տեմ­բե­րի 8-ին։ Ըն­թաց­քում կա­ռա­ջար­կենք նաև նրա կար­ծի­քի մեր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը, ո­րով­հետև հեր­թա­կան ան­գամ Ռու­սաս­տա­նի և «Ռու­սաս­տա­նի պայ­ման­նե­րի» դե­րը Այ­սր­կով­կա­սում խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու գոր­ծում բազ­մա­կի չա­փա­զան­ցե­լը 2020 թ. մի փոքր սի­րո­ղա­կան մա­կար­դա­կի է, ա­ռանց հաշ­վի առ­նե­լու Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի, Չի­նաս­տա­նի և, ի դեպ, Հա­յաս­տա­նի կոշտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րում։ Այդ կա­պակ­ցու­թյամբ հի­շեց­նենք, որ վեր­ջերս կա­յա­ցած «Կով­կաս-2020» հա­կաա­հա­բեկ­չա­կան զո­րա­վար­ժան­քի ա­մե­նաակ­տիվ մաս­նա­կից­ներն էին հենց ՌԴ-ի, Ի­րա­նի, ՉԺՀ-ի և Հա­յաս­տա­նի զին­վո­րա­կան­նե­րը։ Եվ հենց այդ զո­րա­վար­ժու­թյա­նը մաս­նակ­ցե­լուց հրա­ժար­վեց Ադր­բե­ջա­նը։ Վեր­ջա­պես, հենց այդ վար­ժան­քից հե­տո Թուր­քիան ու «Բաք­վի հան­րա­պե­տու­թյու­նը» ոչ միայն սան­ձա­զեր­ծե­ցին պա­տե­րազմն Ար­ցա­խի դեմ, այլև Մեր­ձա­վոր Արևել­քից ա­հա­բե­կիչ­նե­րին տե­ղա­փո­խե­ցին մեր տա­րա­ծաշր­ջան, այ­սինքն՝ ՌԴ-ի և Ի­րա­նի սահ­ման­նե­րի մոտ։ Կար­ծես ա­մեն ինչ նկա­տե­լի դար­ձավ, այն­պես չէ՞։
Ա­հա թե ինչ է նշում վե­րո­հի­շյալ փոր­ձա­գետ Ալ­բերտ Հա­կո­բյան-ՈՒ­րու­մո­վը. «2020 թ. ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մի երկ­րորդ շա­բաթ­վա կե­սին նկատ­վեց, որ նրա նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյու­նը սյու­ժե­նե­րի երկ­րորդ տաս­նյա­կի վեր­ջում է։ Բայց միայն այժմ սկս­վեց ա­մե­նա­հե­տաքր­քի­րը. ա­վարտ­վե­ցին ներգ­րավ­ված կող­մե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի «Ա» պլա­նի տնա­յին մշա­կում­նե­րը, և սկս­վե­ցին «Բ» պլա­նի շո­շա­փու­մը, «կար­միր գծե­րի» նկա­րու­մը, ան­գամ նոր տար­բե­րակ­նե­րի ստեղ­ծու­մը։ Ի՞նչն այն­պես չըն­թա­ցավ։ Մենք հա­մոզ­ված ենք, որ դրա­մա­յի գլ­խա­վոր գոր­ծող ան­ձը Թուր­քիան է։ Նրա­նից էլ սկ­սենք։ Էր­դո­ղա­նը դեռ եր­կար կա­րող է պատ­մել այն մա­սին, թե Ա­լիա Ի­զեթ­բե­գո­վիչն ինչ­պես է մահ­վան մահ­ճում ի­րեն կտա­կել Բոս­նիա-Հեր­ցե­գո­վի­նան. «Նա ինձ ա­սաց՝ Էր­դո­ղան, որ­դիս, հոգ տար այս հո­ղի մա­սին», այն մա­սին, որ հու­նա­կան կղ­զի­նե­րում լավ ե­ղա­նա­կի (և լավ ու­ժե­ղա­րար­նե­րի, ի­հար­կե) դեպ­քում թուր­քա­կան ա­փից լս­վում են մուեզ­զին­նե­րի ձայ­նե­րը, կամ այն մա­սին, որ 1917 թ. օս­մա­նյան զին­վոր­նե­րը ար­տաս­վե­լով էին հե­ռա­նում «թուր­քա­կան քա­ղաք» Ե­րու­սա­ղե­մից։ Ռե­ջեփ ա­ղան բա­նաս­տեղծ է, և ա­սում են՝ ոչ վատ»։ Հար­գե­լի Ալ­բերտ, «ա­ղա» ա­սում են Ի­րա­նում, իսկ Թուր­քիա­յում և թուր­քե­րի մա­սին ըն­դուն­ված է ա­սել՝ է­ֆեն­դի։
Եվ­րո­պա­յի ու Թուր­քիա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կտ­րուկ վա­տա­ցան ան­ցյալ տար­վա վեր­ջին և այս տար­վա սկզ­բին, երբ Հու­նաս­տա­նը, կան­խա­պես ա­պա­հո­վե­լով ԵՄ-ի պաշտ­պա­նու­թյու­նը, կոշտ կեր­պով, ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով շր­ջա­փա­կեց «փախս­տա­կան­նե­րի» հոս­քերն իր տա­րած­քով, այ­սինքն, Ան­կա­րա­յի ձեռ­քից դուրս գցեց Բրյու­սե­լի նկատ­մամբ տն­տե­սա­կան շան­տա­ժի կարևո­րա­գույն գոր­ծի­քը։ Հա­րա­բե­րու­թյուն­ներն ա­վե­լի ևս փչա­ցան, երբ Թուր­քիան, չս­տո­րագ­րե­լով ծո­վա­յին ի­րա­վուն­քի մա­սին ՄԱԿ-ի 1982 թ. հա­մա­ձայ­նա­գի­րը, կա­մա­յա­կա­նո­րեն իր և «Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սի» հա­մար Մի­ջերկ­րա­կան ծո­վում սահ­մա­նեց բա­ցա­ռիկ տն­տե­սա­կան գո­տի (ԲՏԳ), ո­րի հաս­կա­ցու­թյու­նը մտց­վել է... 1982 թ. հա­մա­ձայ­նագ­րով։ «Սահ­մա­նեց այն­պես, որ այդ գո­տու սահ­ման­նե­րը մտան Կրե­տեից ու Կիպ­րո­սից հա­րավ, ին­չով խիստ դի­պան արևմտյան այն ըն­կե­րու­թյուն­նե­րի շա­հե­րին, ո­րոնք տրա­մադր­ված էին ա­պա­գա­յում գազ ար­դյու­նա­հա­նե­լու Իս­րա­յե­լի, Կիպ­րո­սի, Լի­բա­նա­նի ու Ե­գիպ­տո­սի ջրա­տա­րածք­նե­րում։ Իսկ դա ար­դեն չի ներ­վում։ Մայք Գոդ­վի­նի օ­րեն­քը հռ­չա­կում է, որ մր­ցակ­ցին Հիտ­լե­րի հետ հա­մե­մա­տե­լու դեպ­քում բա­նա­վե­ճը հա­մար­վում է ա­վարտ­ված, իսկ հա­մե­մա­տու­թյունն ա­րած կող­մը՝ պարտ­ված։ Ի­րադ­րու­թյունն իս­կա­պես հի­շեց­նում է նա­խա­պա­տե­րազ­մյան 1930-ա­կան­նե­րը։ Էր­դո­ղա­նը գի­տի, որ ԱՄՆ-ը կա­րող է իր ա­վիա­բա­զան Ին­ջիր­լի­քից (Թուր­քիա) տե­ղա­փո­խել Կրե­տե (Հու­նաս­տան)։ Կա­նա­դան կա­րող է դա­դա­րեց­նել սպա­ռա­զի­նու­թյան ար­տա­հա­նու­մը, նե­րա­ռյալ ԱԹՍ-նե­րի ար­տադ­րու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ մա­սե­րը, իսկ Ֆրան­սիան կա­րող է Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նում պա­հել իր նա­վա­խումբն այն­քան, ինչ­քան պետք լի­նի։ Միակ բա­նը, որ նրանք չեն կա­րող ա­նել, Էր­դո­ղա­նին լայ­նա­ծա­վալ զին­ված հա­կա­հար­ված տալն է։ Նրանց սո­վո­րու­թյունն է ագ­րե­սիան դե­պի արևելք ուղ­ղե­լը՝ մի «վատ տղա­յին» մյու­սի դեմ հա­նե­լով։ Բնա­կան է, որ Էր­դո­ղանն այդ ա­մե­նը հաշ­վար­կել էր, ինչ­պես նաև ա­մե­նա­կարևոր հար­ցը, թե Ռու­սաս­տա­նին ինչ­պի­սի Թուր­քիա է պետք. ագ­րե­սիվ, բայց Արևմուտ­քից աս­տի­ճա­նա­բար հե­ռա­ցո՞ղ, թե՞ մա­քուր ՆԱ­ՏՕ-ա­կան քե­մա­լիստ գե­նե­րալ­նե­րի գլ­խա­վո­րու­թյամբ Թուր­քիա։ Պա­տաս­խանն ակ­ներև է. Կրեմ­լը շա­հագր­գռ­ված չէ իշ­խա­նու­թյու­նից Էր­դո­ղա­նի հե­ռաց­մամբ։ Այս­պի­սով, Էր­դո­ղա­նը լիո­վին կա­րող էր հույս ու­նե­նալ, որ հա­ջո­ղու­թյան կհաս­նի։ Նույ­նիսկ ե­թե չհա­ջող­վի ի­րա­գոր­ծել ա­ռա­վե­լա­գույն «Ա» պլա­նը՝ բլիցկ­րի­գը (կայ­ծակ­նա­յին պա­տե­րազմ), կմ­նա պա­հես­տա­յին «Բ» պլա­նը՝ տե­ղը հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գծով միջ­նորդ­նե­րի մեջ»,- գրել է ՈՒ­րու­մո­վը։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 32272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ