ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ադրբեջանին զենքի վաճառքի դեմ ակցիա է անցկացվում Իսրայելում

Ադրբեջանին զենքի վաճառքի դեմ ակցիա է անցկացվում Իսրայելում
17.10.2020 | 21:13

Իսրայելում ցույց է անցկացվում է Ադրբեջանին զենք վաճառելու դեմ. միջոցառումը ներառում է Հայֆայից Երուսաղեմ ավտոերթ և Կնեսետի շենքի մոտ ցույց: Ըստ կազմակերպիչների՝ մասնակցում են տասնյակ մեքենաներ և մի քանի հարյուր մարդ:


«Մենք դիմում ենք Իսրայելի կառավարությանը՝ սա պահանջ է, ոչ թե խնդրանք, որ նրանք դադարեցնեն զենք մատակարարել Ադրբեջանին: Քանի որ մենք գիտենք, որ իսրայելական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ծառայում են Ադրբեջանին և օգտագործվում են Արցախի քաղաքացիական բնակչության դեմ», - РИА Новости-ին ասել է կազմակերպիչներից Արմինա Խանյանը: Հանրահավաքին մասնակցած մեքենաները զարդարված էին Հայաստանի ազգային դրոշի գույներով: Հանրահավաքին մասնակցում են Իսրայելի հայ համայնքի անդամները: Կազմակերպիչները հայտնել են, որ սա միայն Իսրայելի կառավարության վրա ճնշում գործադրելու միջոցառումների սկիզբ է՝ Ադրբեջանին իսրայելական զենքի և ռազմական տեխնոլոգիաների մատակարարումը դադարեցնելու համար:

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ