ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Մեղրիում օդային տագնապ է հայտարարվել․ համայնքապետարան

Մեղրիում օդային տագնապ է հայտարարվել․ համայնքապետարան
17.10.2020 | 00:25

Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, առանց ավելորդ խուճապի պատսպարվեք պաշտպանական կառույցներում։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեղրիի համայնքապետարանը։

«Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, առանց ավելորդ խուճապի պատսպարվեք պաշտպանական կառույցներում։

Հայտարարաված է օդային տագնապ։

Հավելյան՝ կտեղեկացնենք այս էջով»,- հայտնում է համայնքապետարանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ օդային տագնապ էր հայտարարվել նաև Կապան քաղաքում։

Դիտվել է՝ 1835

Մեկնաբանություններ