Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը. «Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման»:
Պաշտպանության բանակը հետևում է Ադրբեջանի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել նրա բոլոր գործողությունները: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից: