ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Կանաբիսը խորանո՞ւմ

Կանաբիսը խորանո՞ւմ
31.05.2020 | 11:00

Կանաբիսը կարող էր օգտագործվել հուդայական ծիսակարգում՝ Երուսաղեմի առաջին տաճարի ժամանակներում՝ դա է վկայում իսրայելցի հնագետների գտածոն: Կանաբիսի լավ պահպանված մնացորդներ են գտնվել Հեգևի անապատի Արադ տաճարի պեղումներում: Գտածոն կարող է կարևոր փաստարկ դառնալ վեճերում՝ օգտագործվե՞լ է կանաբիսը հուդայականության մեջ: Մինչև հիմա այդ հիպոթեզն ապացույցներ չուներ: Գիտնականները կանաբիս ու խունկ են գտել Արադի տաճարի խորանում, որ կառուցվել է 2,7 հազար տարի առաջ և Հուդայական թագավորության հարավային սահմանը պաշտպանող բերդի մասն է: Բույսի մնացորդներում պահպանվել է տետրահիդրոկանաբինոլ (THC)՝ պսիխոակտիվ օրգանիկ միացություն, որ կանաբիսի պարունակության գլխավոր բաղադրիչն է:
Հետազոտությունը տպագրվել է Թել Ավիվի համալսարանի հնագիտական ամսագրում: Գիտնականները գտնում են, որ կանաբիսն այրվել է, որ հավատացյալների համար ստեղծվի արբեցման զգացողություն: Սա հուդայական ծիսակարգում հոգեմետ միջոցների օգտագործման առաջին ապացույցն է:


Գտածոյի հեղինակները գտնում են, որ խոսքը միայն ռեգիոնալ պրակտիկայի մասին չէ՝ Արադի տաճարը Երուսաղեմի առաջին տաճարի կամ Սողոմոնի տաճարի (մ.թ.ա.950-586) փոքրացված պատճենն է: Այդ պատճառով՝ նրանք գտնում են, որ կանաբիսի օգտագործումը սովորական է եղել և Երուսաղեմում: Արադի տաճարը իսրայելցի հնագետները գտել են 1960-ականներին: Ժամանակակից հետազոտողները պեղումների ժամանակ գտել են թերթաքարից երկու խորան:


Հենց այստեղ են գտնվել խունկն ու կանաբիսը՝ պատմել են գիտնականները Haaretz-ին հարցազրույցում: Խունկը գտնվել է մի խորանում, իսկ տետրահիդրոկանաբինոլը (THC), կանաբիդիոլը (CBD) և կանաբինոլը (CBN)՝ մյուսում: Հիմա Երուսաղեմի առաջին ու երկրորդ տաճարների տեղում իսլամական Ալ Աքսա մզկիթն է և հնագետները այնտեղ մուտք չունեն, ուստի առաջին ու երկրորդ տաճարների ժամանակի հուդայականության ծիսակարգի ավանդույթները ուսումնասիրվում են այդ ժամանակների այլ տաճարների հետազոտությամբ:
BBC


Հ.Գ. Կրոնական էքստազի պատմությունը տարբեր կրոններում տարբեր է, բայց ծիսակարգերի մատուցման ընթացքում հաճախ են օգտագործվել հավատացյալների հուզական աշխարհի վրա ազդող միջոցներ՝ հոտառությունից մինչև լսողություն: Աստիճանաբար թմրամիջոցներին փոխարնելու են եկել եկեղեցական երաժշտությունն ու երգեցողությունը, որ նույն ազդեցությունն են գործել: Հանրահայտ է նաև խունկի հականեխիչ ազդեցությունը, խունկը բնական հակաբիոտիկ է, որ ծիսակարգերի ժամանակ առատ շնչելով՝ նպաստել է հիվանդությունների բուժմանը: Իսրայելում այսօր էլ վաճառվում է ուտելու խունկ, որին վերագրվում են տարբեր հիվանդությունների բուժումներ՝ սկսած արյան շրջանառության վերականգնումից, արյան մեջ շաքարի պարունակության նվազումից մինչև իմունիտետի բարձրացում, և իհարկե՝ հակաբիոտիկ ներգործություն: Ու դա ևս մեկ վկայություն է, որ ծիսակարգերի ժամանակ կարող էին օգտագործվել հավատացյալների վրա ֆիզիկական ու հոգեկան ներգործության միջոցներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ