ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Վերաբերմունք է փոխվում

Վերաբերմունք է փոխվում
17.05.2020 | 10:40

ԵՄ արտաքին գործերով ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել COVID-19-ի ծագման «անկախ, գիտական հետազոտություն» անցկացնել: Կոչը հրապարակել է Frankfurter Allgemeine Zeitung-ը մայիսի 15-ին, երբ պետք է կայանար ԵՄ ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը:

«Կարևոր է դանդաղեցնել վիրուսի տարածումը, առաջ գնալ պատվաստանյութի ստեղծման մեջ և վերագործարկել համաշխարհային տնտեսությունը»՝ ասել է Բորելը, ընդգծելով՝ ԵՄ-ում սպասում են, որ «Չինաստանը կստանձնի աշխարհում իր կշռին համապատասխան պատասխանատվություն»: Մասնավորապես՝ Պեկինը պետք է նպաստի պատվաստանյութի ստեղծմանը, համաշխարհային տնտեսության վերականգնմանը և առավել աղքատ երկրների պարտքի թեթևացմանը: «Այս պանդեմիայի ծագման անկախ գիտական հետաքննությունը նույնպես անհրաժեշտ է»՝ նշել է Ժոզեպ Բորելը: Պեկինը շարունակում է պնդել իր «ազնվությունն ու թափանցիկությունը»՝ արձանագրել է
Reuters-ը:
RFI


Հ.Գ. Կորոնավիրուսը պաշտոնյաների համար աննախանձելի վիճակ է ստեղծել՝ երբեմն նրանք ստիպված են լինում անել չափազանց տրիվիալ հայտարարություններ՝ առանց իրենց պահանջների կատարման մեխանիզմների որոշակիացման: Թերևս Ժոզեպ Բորելը ժեստ է արել Դոնալդ Թրամփին՝ առանց հիմնավորելու, թե որն է անկախ ու գիտական հետաքննության պահանջը և արժի ժամանակ ու ֆինանսներ վատնել այդ հետաքննության վրա, երբ տեղնուտեղը պահանջում է պատվաստանյութի ստեղծում, կորոնավարակի տարածման կանխում, համաշխարհային տնտեսության վերականգնում ու աղքատ երկրներին օգնություն: Ակնկալվում է Պեկինից: Այսինքն՝ ես քեզ հետաքննեմ, դու օգնի՝ ում ես կասե՞մ:
RFI-ին նաև հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 15-ին Փարիզի Պիտիե-Սալպետրիեր հիվանդանոց այցի ժամանակ ընդունել է 2 տարի առաջ սկսված առողջապահության բարեփոխումների ռազմավարության մեջ «սխալը» և հաստատել հիվանդանոցներում մասշտաբային ներդրումների նախապատրաստման ծրագիրը: Մինչ այդ կառավարությունը հաստատել է հիվանդանոցային համակարգի աշխատողներին հատուկ պարգևավճարը՝ պանդեմիայի ժամանակ աշխատանքի համար: Ֆրանսիայի նախագահը հանդիպեց բժիշկների ու բուժանձնակազմի հետ Պիտիե-Սալպետրիեր հիվանդանոցում, որ COVID-19-ի համաճարակի դեմ պայքարի առաջնագծում է: Բուժաշխատողները նախագահին հիշեցրին մարտի վերջին տված խոստումը «մասշտաբային ներդրումների ու աշխատավարձի վերագնահատման» վերաբերյալ: «Անհրաժեշտ է վերջ դնել հիվանդանոցային համակարգի այս աղքատացմանը»՝ ընդունեց նախագահը: Նրա խոսքով՝ իշխանությունները «սխալ են եղել» առողջապահության համակարգի հայտարարված բարեփոխման ռազմավարության մեջ, որ 2 տարի առաջ է սկսվել: Այդ բարեփոխման մասշտաբն ու տեմպերը «բացարձակապես բավարար չեն՝ հաշվի առնելով վիճակը, որում հայտնվել են հիվանդանոցները»՝ նշել է Մակրոնը: Նա հաստատել է, որ առողջապահության նախարարությունը «հրատապ աշխատում է» ներդրումների ծրագրի վրա: Պիտիե Սալպետրիեր հիվանդանոցի պուլմոնոլոգիայի բաժնի վարիչ Թոմա Սիմիլովսկին հայտարարել է նախագահի հետ հանդիպմանը. «Խնդիրը չեն լուծի փոքր հավելումները, պետք են շոկային լուծումներ» աշխատավարձի համակարգում: Բուժքույրերը սկսում են աշխատել աղքատության շեմին գտնվող աշխատավարձով՝ ասել է բժիշկը: Մայիսի 15-ին Ֆրանսիայի կառավարությունը հրապարակել է հատուկ հրամանագիր հիվանդանոցների աշխատակիցներին պանդեմիայի պայմաններում աշխատանքի համար պարգևատրելու մասին: COVID-19-ից առավել տուժած 40 դեպարտամենտներում նրանք կստանան 1500 եվրո: Մյուս հիվանդանոցներում՝ 500 եվրո: Այդ վճարումները կստանան մայիսի վերջին կամ հունիսին, պարգևավճարն ազատված է հարկերից ու սոցապահովագրության վճարներից: Սա մեկանգամյա շնորհակալական ժեստ է, վստահաբար կկատարվի նաև առողջապահության համակարգային բարեփոխում՝ անկախ կորոնավարակի հարուցած տնտեսական ճգնաժամից: Հայաստանի առողջապահական համակարգի որևէ հիվանդանոց վարչապետը չի այցելում, առողջապահության նախարարը դեռ մտմտում է հիվանդանոցներ փակելու մասին… Կորոնավիրուսի դեմ պայքարում փաստացի պետությունը մենակ է թողել բուժաշխատողներին, ու դեռ չի մտածում նրանց աշխատանքի ֆինանսական ու բարոյական գնահատականի մասին: Հուսանք, որ կգա նաև այդ պահը, որքան շուտ՝ այնքան արդար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ