ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Տուն­տու­նի՞կ, թե՞ պե­տու­թ­յու­նիկ

Տուն­տու­նի՞կ, թե՞ պե­տու­թ­յու­նիկ
21.04.2020 | 00:10

Հենց պե­տու­թ­յու­նիկ, ո­րով­հետև ՊԵ­ՏՈՒԹ­ՅՈՒ­ՆԸ այս­պես չի լի­նում ու այս­պես չի վե­րա­բեր­վում ինքն իր ո­րո­շում­նե­րին, ինքն իր ա­ռող­ջու­թ­յա­նը ու ինքն ի­րեն:

Պա­րե­տը հայ­տա­րա­րում է կա­րան­տին, տե­ղա­շար­ժի սահ­մա­նա­փա­կում­ներ՝ պան­դե­միա­յի տա­րած­ման կանխ­ման հա­մար: Քա­նի՞ մարդ է Երևա­նում ա­ռանց անհ­րա­ժեշ­տու­թյան փո­ղոց դուրս գա­լիս: Բնակ­չու­թյան կե­սից ա­վե­լին: Ան­կախ տա­րի­քից: Ի՞նչ են ա­նում ոս­տի­կան­նե­րը: Ա­ռանց դի­մա­կի ու ա­ռանց ձեռ­նոց­նե­րի շր­ջում են փո­ղոց­նե­րում ու… մի քա­նի կար­գա­զանց­ներ, որ ա­լա­րել են ձևա­թուղթ լրաց­նել կամ անձ­նա­գիրն են մո­ռա­ցել, ձևի հա­մար տու­գան­վում են: Թվեր են պետք պա­րե­տա­տա­նը: Ի՞նչ է սո­ցիա­լա­կան տա­րա­ծու­թյու­նը: Ոչ ոք չգի­տի կամ չի ու­զում ի­մա­նալ: Ին­չու՞ պե­տու­թյու­նը իր ո­րո­շում­նե­րի կա­տար­մա­նը չի հետևում: Ա­ռա­ջին՝ պե­տու­թյու­նը ըն­դու­նել է, որ չի կա­րո­ղա­նում իր պա­հանջ­նե­րի կա­տար­մա­նը հաս­նել ու ձեռ­քը թափ է տվել՝ ինչ լի­նում է, լի­նե­լու է: Երկ­րորդ՝ ա­պա­վի­նում է շվե­դա­կան մո­դե­լին՝ թող վա­րակ­վեն բո­լո­րը, որ ձևա­վոր­վի կո­լեկ­տիվ ի­մու­նի­տետ, ու կո­րո­նա­վա­րա­կը ինքն ի­րեն սպա­ռի: Եր­րորդ տար­բե­րակն էլ կա՝ գոր­ծում է ինք­նա­բե­րա­բար՝ քայ­լում է վի­րու­սի հետ­քե­րով. որ­տեղ բռ­նեց, բռ­նեց, չբռ­նեց, ինքն է բռն­վե­լու: Դա հա­կա­սում է ոչ միայն տրա­մա­բա­նու­թյա­նը, այլև վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին: Օ­րի­նակ, որ «Կա­ռա­վա­րու­թյան ռազ­մա­վա­րա­կան խն­դիրն է այն­պես ա­նել, որ վա­րակ­ված­նե­րի թի­վը լի­նի հնա­րա­վո­րինս քիչ և ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի հա­մար տա­նե­լի»՝ ինչ­պես ապ­րի­լի 17-ին ազ­դա­րար­վեց բո­լո­րո­վին այլ պատ­ճառ­նե­րով պատ­մա­կան դար­ձող ու­ղեր­ձում: Նույն ու­ղեր­ձում ազ­դա­րար­վեց. «Մենք չենք կա­րող ան­վերջ փակ­ված լի­նել և ան­վերջ ապ­րել կա­րան­տի­նի կամ ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում: Հետևա­բար՝ մեր ռազ­մա­վա­րա­կան խն­դիրն է ապ­րել կո­րո­նա­վի­րու­սին զու­գա­հեռ, նրա հետ հա­մա­տեղ, և ար­տա­կարգ դրու­թյան ա­ռա­ջի­կա ժա­մա­նա­կաշր­ջա­նը մենք պետք է օգ­տա­գոր­ծենք հենց սրա հա­մար անհ­րա­ժեշտ հմ­տու­թյուն­ներ ձեռք բե­րե­լու նպա­տա­կով»: Միով բա­նիվ՝ «մա­յի­սի 14-ից փուլ առ փուլ կվե­րա­դառ­նանք բնա­կա­նոն կյան­քի»: Ե­թե կա­տար­վեն ո­րո­շա­կի պայ­ման­ներ: Որ ակն­հայ­տո­րեն չեն կա­տար­վում: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն ան­ցյալ շա­բաթ հաս­տա­տեց. «Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան դեպ­քե­րի կրկ­նա­պատկ­ման տեմ­պը այս պա­հին 17 օր է, ե­թե այս տեմ­պը պահ­պան­վի, մա­յի­սի 4-ին կու­նե­նանք 2500 դեպք, մա­յի­սի 21-ին՝ 5000 դեպք»: 2500-5000 դեպ­քի ա­րան­քում ինչ­պե՞ս ենք անց­նում «բնա­կա­նոն կյան­քի»: Այս կար­գա­պա­հու­թյամբ: Ա­ռող­ջա­պա­հու­թյան այս կա­րո­ղու­թյուն­նե­րով՝ մահ­ճա­կալ­նե­րի գոր­ծող թվով: Բու­ժաշ­խա­տող­նե­րի, որ օ­րե­րով տուն չեն գնում: Փաս­տա­ցի՝ գոր­ծում է վար­քագ­ծի եր­րորդ մո­դե­լը՝ ինք­նա­բե­րա­բա­րը: Հա­մա­ճա­րա­կա­բան­նե­րը հա­մոզ­ված են, որ պետք է պահ­պա­նել սահ­մա­նա­փա­կում­նե­րը. հա­մա­ճա­րակն ու­նի իր տրա­մա­բա­նու­թյու­նը, հի­վան­դա­ցու­թյունն ինչ-որ փու­լում պի­տի իջ­նի, և հա­մա­րում են, որ վի­րու­սի տա­րած­ման դեմ եր­կու մի­ջոց կա՝ կա­րան­տին և թես­տա­վո­րում: ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ան­տո­նիո Գու­տե­րե­շը Twitter-ում կոչ է ա­նում COVID-19-ի դեմ պատ­վաս­տա­նյու­թի մշակ­ման գլո­բալ կոա­լի­ցիա ստեղ­ծել, ո­րը կկա­րո­ղա­նա «բո­լո­րին և ա­մե­նուր հա­սա­նե­լի» պատ­վաս­տա­նյութ մշա­կել։
Ա­սիա­կան զար­գաց­ման բան­կի ապ­րի­լի գնա­հա­տա­կա­նով՝ Հա­յաս­տա­նը 2020-ը կփա­կի 2,2 % տն­տե­սա­կան ա­ճով, Ադր­բե­ջա­նը՝ 0,5, Վրաս­տա­նը՝ 0։ Հա­մաշ­խար­հա­յին բան­կի կան­խա­տե­սու­մով՝ 2020-ին Հա­յաս­տա­նը կու­նե­նա 1,7 % տն­տե­սա­կան աճ, Վրաս­տա­նը՝ 0,1, Ադր­բե­ջա­նում ան­կում կգ­րանց­վի՝ 0,2 %։ Ար­ժույ­թի մի­ջազ­գա­յին հիմ­նադ­րա­մի գնա­հա­տա­կա­նով 3 պե­տու­թյուն­նե­րում տն­տե­սա­կան ան­կում է սպաս­վում. Հա­յաս­տա­նում 1,5 %, Ադր­բե­ջա­նում 2,2, Վրաս­տա­նում 4: ԵՄ-ն Հա­յաս­տա­նին 456500 եվ­րո է հատ­կաց­րել գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում կո­րո­նա­վի­րու­սի ճգ­նա­ժա­մի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը մեղ­մե­լու նպա­տա­կով: 600000 ԱՄՆ դո­լա­րի հա­վե­լյալ ֆի­նան­սա­վո­րում կտ­րա­մադր­վի Հա­յաս­տա­նին ԱՄՆ-ի ժո­ղովր­դից՝ ա­ջակ­ցե­լու COVID-19-ի դեմ պայ­քա­րում: Հա­վե­լեք կա­ռա­վա­րու­թյան և ԱԺ-ի ար­դյու­նա­վետ ու էկ­զո­տիկ գոր­ծու­ղում­նե­րի չե­ղար­կու­մից խնայ­ված մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րը:
Սրանք՝ լու­սա­վոր կող­մե­րը, բայց կա և ոչ այն­քան լու­սա­վո­րը: Օ­րի­նակ, փոր­ձա­գետ­նե­րի հաշ­վար­կով, ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի 1 օ­րում Հա­յաս­տա­նը կորց­նում է 51 մի­լիոն դո­լար: Ըստ էու­թյան, մեզ ա­մեն օր հա­ղոր­դում են կո­րո­նա­վի­րու­սով նոր վա­րակ­ված­նե­րի, բուժ­ված­նե­րի, թես­տա­վոր­ված­նե­րի, մա­հե­րի թի­վը, բայց չկա տե­ղե­կու­թյուն, թե ինչ ար­ժի 1 հի­վան­դի բու­ժու­մը՝ թեթևից մինչև ծանր, ինչ­քան գու­մար է ծախս­վել թես­տե­րի, ար­հես­տա­կան շն­չա­ռու­թյան ա­պա­րատ­նե­րի գն­ման, հյու­րա­նոց­նե­րում կա­րան­տի­նաց­ված­նե­րի, հայ­րե­նիք ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի տե­ղա­փոխ­ման ու կա­րան­տի­նի, այլ ծախ­սե­րի վրա: Մինչ­դեռ թա­փան­ցի­կու­թյու­նը դա է: Փոր­ձա­գետ­նե­րի գնա­հա­տա­կա­նով՝ ծանր հի­վան­դի բու­ժու­մը ար­ժի 1,3 մի­լիոն դրամ, մի­ջին ծան­րու­թյա­նը՝ 392 000 դրամ, 1 հի­վան­դի հա­մար (ա­ռանց թեթև դեպ­քե­րի)՝ 427 000 դրամ։ Հա­յաս­տա­նում թես­տե­րի քա­նա­կը ապ­րի­լի 16-ի դրու­թյամբ 9632 էր։ 1 թես­տի ար­ժե­քը մի­ջի­նը 8175 դրամ է, ընդ­հա­նու­րը դառ­նում է 78,7 մի­լիոն դրամ։ Այ­սինքն՝ ուղ­ղա­կի ծախ­սե­րը 419 մի­լիոն դրամ են ե­ղել՝ մո­տա­վոր ու մաս­նա­կի հաշ­վար­կով։ Ե­թե ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի 1 օ­րում Հա­յաս­տա­նը կորց­նում է 51 մի­լիոն դո­լար, ապ­րի­լի 16-ին ար­դեն կորց­րել է 1 530 մի­լիոն դո­լար:
Իր ար­դեն պատ­մա­կան դար­ձած ու­ղեր­ձում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սում էր, որ «Աշ­խար­հի շատ եր­կր­նե­րում Հա­յաս­տա­նի օ­րի­նա­կը ի ցույց է դր­վում, թե ինչ­պես է պետք վար­վել սե­փա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի հետ օր­հա­սա­կան և ճգ­նա­ժա­մա­յին պա­հե­րին»: Ճիշտ է ա­սում, բայց ա­մե­րի­կա­ցի­նե­րը, օ­րի­նակ, ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին մի քա­նի ա­միս ա­ռաջ են տար­բեր եր­կր­նե­րից «հա­վա­քել», երբ աշ­խար­հը չէր փա­կել սահ­ման­նե­րը, ֆրան­սիա­ցի­նե­րը 160 000 քա­ղա­քա­ցի­նե­րի են տուն տա­րել 1600 հա­տուկ չվեր­թե­րով, 100 երկ­րից: ՈՒ գլուխ չեն գո­վում: ՈՒ­ղեր­ձում նա թվար­կեց կա­ռա­վա­րու­թյան 13 փա­թեթ­նե­րը և հույս հայտ­նեց, որ կլի­նեն «ա­ռա­վե­լա­գույնս ար­դյու­նա­վետ և հնա­րա­վո­րինս ա­րագ կհաս­նեն շա­հա­ռու­նե­րին»: 1-ին ծրագ­րից օգտ­վել է 229 տն­տե­սա­վա­րող, վար­կա­վոր­ման գու­մա­րը՝ 10 մի­լիարդ 900 մի­լիոն դրամ: 2-րդից 1307 սու­բյեկտ է օգտ­վել՝ 2 մի­լիարդ 960 մի­լիոն դրամ: 3-րդից՝ 230 տն­տե­սա­վա­րող, վար­կա­վոր­ման գու­մա­րը՝ 2 մի­լիարդ 470 մի­լիոն դրամ: 4-րդից՝ 964, վճար­վել է 100 մի­լիոն դրամ: 5-րդից՝ 8340, վճար­վել է 1 մի­լիարդ 300 մի­լիոն դրամ: 6-րդից՝ 6723, վճար­վել է 457 մի­լիոն դրամ: 7-րդից՝ 7026, վճար­վել է 702 մի­լիոն դրամ: 8-րդից՝ 63014, վճար­վել է 4 մի­լիարդ 615 մի­լիոն դրամ: 9-րդից՝ 19 457, վճար­վել է 515 մի­լիոն դրամ: 10-13-րդ փա­թեթ­նե­րը, ինչ­պես մյուս­նե­րը գոր­ծում են, վճա­րում­նե­րը շա­րու­նակ­վում են: Տպա­վո­րիչ հաշ­վետ­վու­թյուն է, ցն­ցող: Եվ՝ զար­գաց­ման ոչ մի ծրա­գիր: Գո­նե գյու­ղատն­տե­սու­թյան՝ 13 փա­թեթ­նե­րից յու­րա­քան­չյու­րի նպա­տա­կը ինք­նա­պահ­պա­նումն է, բայց ոչ զար­գա­ցու­մը: Օ­րի­նակ՝ ԱՄՆ-ը գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյա­նը 19 մի­լիարդ դո­լար է հատ­կաց­րել: 14 մլրդ դո­լար էլ կտր­վի հու­լի­սին։ Ֆեր­մեր­նե­րին կա­ռա­վա­րու­թյան օգ­նու­թյու­նը 33 մի­լիարդ դո­լար է, որ նաև ուղ­ղա­կի վճա­րում­ներ, մսի և գյու­ղատն­տե­սա­կան ապ­րանք­նե­րի խո­շոր գնում­ներ է նե­րա­ռում: Փաս­տա­ցի՝ պատ­մա­կան ու­ղեր­ձի ողջ տրա­մա­բա­նու­թյունն էր, որ եր­կիրն ար­դեն քամ­վում է, ու պետք է վե­րա­դառ­նալ աշ­խա­տան­քի: Իսկ ընդ­հան­րա­պես այն տպա­վո­րու­թյունն է, որ իր ար­դեն 14 փա­թեթ­նե­րով կա­ռա­վա­րու­թյու­նը լու­ծում է ոչ թե կո­րո­նա­վա­րա­կի հետևանք­նե­րի հաղ­թա­հար­ման, այլ բնակ­չու­թյան զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հով­ման խն­դիր՝ ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րում ընդգրկվա­ծու­թյու­նը պար­զե­լու հար­ցով և կա­ռա­վա­րու­թյա­նը հան­գիստ թող­նե­լու: 14 փա­թե­թի տեղ կա­րող էր 4 լի­նել՝ բյու­րոկ­րա­տիա զար­գաց­նե­լու փո­խա­րեն պետք է ա­րագ գոր­ծել: Իսկ ու­ղեր­ձի վեր­ջում հն­չեց ա­վան­դա­կա­նը՝ «Հա­յաս­տա­նի ա­պա­գան կախ­ված է մեկ մար­դուց և այդ մեկ մար­դը դու ես: Սի­րում եմ բո­լո­րիդ, հպար­տա­նում եմ բո­լո­րովդ և խո­նարհ­վում եմ բո­լո­րիդ առջև: Եվ ի­մա­ցեք՝ ձեր բո­լոր ցա­վե­րը իմ սր­տում են, ձեր բո­լոր կա­րիք­նե­րը իմ մտ­քում են, ձեր բո­լոր ե­րա­զանք­նե­րը իմ հո­գում են: Եվ մենք միա­սին հաղ­թա­հա­րե­լու ենք այս ճգ­նա­ժա­մը և նրա­նից դուրս ենք գա­լու շատ ա­վե­լի ու­ժեղ և ինք­նավս­տահ»: Այ­սինքն՝ 100-տո­կո­սա­նոց պո­պու­լիզմ: Ին­չո՞վ էր պատ­մա­կան վար­չա­պե­տի ապ­րի­լի 17-ի ու­ղեր­ձը: Բա­ցի հաշ­վետ­վու­թյու­նից, սկան­դա­լով: Հա­ջորդ օ­րը հա­մա­ցան­ցում հայ­տն­վեց տե­սա­նյութ՝ ու­ղեր­ձի փոր­ձի կադ­րե­րով: Ինք­նին սո­վո­րա­կան կադ­րեր են. մար­դը հա­զում է, ջուր է խմում, ինչ-որ բա­ռեր է ար­տա­բե­րում, ու՝ վերջ: Ի­րա­կա­նում սա հա­մա­պե­տա­կան սկան­դալ է՝ ներ­քաշ­ված են կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տա­կազմն ու 9 հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­ներ՝ Հան­րա­յի­նի գլ­խա­վո­րու­թյամբ: Եվ՝ ոչ միայն: Վար­չա­պե­տի ե­լույթն ու­ղիղ ե­թե­րում հե­ռար­ձա­կել է «Ա­ռա­ջին ա­լի­քը», որ հայ­տա­րա­րում է՝ Հան­րա­յի­նից որևէ տե­սա­նյու­թի ար­տա­հոսք չի ե­ղել։ Կա­ռա­վա­րու­թյան հոր­դո­րով՝ Հան­րա­յինն ա­պա­հո­վել է բաց կա­պու­ղի, ո­րից օգտ­վել են Շանթ, Ար­մե­նիա Թի­Վի, Միր, Հ2, ԱՐ, Կենտ­րոն, Եր­կիր Մե­դիա, 5-րդ ա­լիք հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րը։ Այ­սինքն՝ կա 1+8 կաս­կա­ծյալ: Վար­չա­պե­տի խոս­նա­կը հայ­տա­րա­րում է, որ «Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյան կող­մից վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի հոր­դո­րով վար­չա­պե­տի ու­ղեր­ձը բաց կա­պու­ղիով մյուս հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րին տրա­մադ­րելն ա­մենևին էլ չի նշա­նա­կում, որ հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը պետք է բաց կա­պու­ղի ա­պա­հո­վեր` սկ­սած նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րից: Պրո­ֆե­սիո­նալ մո­տե­ցու­մը են­թադ­րում է, որ մյուս հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րին բաց կա­պու­ղի պետք է հա­ղորդ­վեր ե­թե­րից բա­ցա­ռա­պես վայր­կյան­ներ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րո­պե ա­ռաջ։ Այ­նինչ պարզ­վել է, որ Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը, ա­ռանց վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մին տե­ղյակ պա­հե­լու, առն­վազն 15 րո­պե ա­ռաջ բաց կա­պու­ղի է ա­պա­հո­վել մյուս հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի հա­մար»։ Ըստ խոս­նա­կի՝ վար­չա­պե­տի լրատ­վա­կան ծա­ռա­յու­թյու­նը բաց կա­պու­ղու մա­սին տե­ղյակ է ե­ղել ու­ղեր­ձից 20 վայր­կյան ա­ռաջ: Վար­չա­պե­տի լրատ­վա­կա­նը հա­մա­րում է, որ փորձ­նա­կան հե­ռար­ձա­կու­մը ՀԸ-նե­րին հա­սա­նե­լի դարձ­նե­լը ոչ պրո­ֆե­սիո­նա­լիզմ է. «Խիստ թափ­թփ­ված աշ­խա­տե­լաո­ճի վկա­յու­թյունն է նաև վար­չա­պե­տին տե­ղյակ չպա­հե­լը, որ նա ե­թե­րում է, թե­կուզ փորձ­նա­կան: Միայն գոր­ծից ան­տե­ղյա­կը կա­րող էր են­թադ­րել, որ բաց կա­պու­ղի այլ հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ է ա­պա­հո­վել ու­ղեր­ձից 15 րո­պե ա­ռաջ»: Ի­րա­կա­նում դա նաև վար­չա­պե­տի լրատ­վա­կա­նի «խիստ թափ­թփ­ված աշ­խա­տե­լաո­ճի վկա­յու­թյունն է», տար­րա­կան, տեխ­նի­կա­կան գի­տե­լիք­ներ չու­նե­նա­լու վկա­յու­թյուն: Մինչ ԱԱԾ-ն սա­տա­նա է ո­րո­նում ու փաս­տա­ցի նույ­նիսկ վար­չա­պետն է ան­պաշտ­պան ոչ միայն լսա..., այլև տե­սա­գո­ղու­թյու­նից: Տրա­մա­բա­նո­րեն՝ նման դեպ­քե­րում պետք է պատժ­վի նախ վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մը, որ չի կա­րո­ղա­նում հե­ռուս­տաըն­կե­րու­թյան/ հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի հետ աշ­խա­տան­քա­յին փոխ­վս­տա­հու­թյան մթ­նո­լորտ ստեղ­ծել և թույլ է տա­լիս տեխ­նի­կա­կան կադ­րե­րի ար­տա­հոսք: Նույ­նը՝ Հ1-ը, որ­քան էլ հայ­տա­րա­րում է «ան­մե­ղու­թյան» մա­սին: Մյուս ՀԸ-նե­րի դեպ­քում նման «ար­տա­հոս­քը» լի­ցեն­զիա կորց­նե­լու բա­վա­րար հիմք է: Նրանք չեն հաս­կա­նում, որ ՎԱՐ­ՉԱ­ՊԵ­ՏԻ ու­ղիղ ե­թե­րը տուն­տու­նիկ չէ, ու վար­չա­պետն էլ այլևս «կա­մե­ռա» սկո­չող Գե­րա­սիմ Յա­կու­լիչ Զիմ­զի­մո­վը չէ, և իր «պրի­վե­տը» այլևս գին ու­նի: Դա այն դեպ­քում, երբ վար­չա­պե­տը գի­տակ­ցում է իր պաշ­տո­նի նշա­նա­կու­թյու­նը, հար­գում է ու պատ­րաստ է պա­տի­վը պաշտ­պա­նել: Բայց թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը, թե ՔՊ-ն գնա­ցին սո­վոր ճա­նա­պար­հով՝ ի­րենք ան­մեղ են, մե­ղա­վոր­ներն են մե­ղա­վոր: Իսկ մե­ղա­վոր­նե­րը միշտ հայտ­նի են: Ընդ­հան­րա­պես՝ ՊԱ­ՏԻՎ հաս­կա­ցու­թյու­նը «նոր» Հա­յաս­տա­նում կամ ար­տաքս­ված է, կամ շատ ինք­նա­տիպ մեկ­նա­բա­նու­թյուն է ստա­ցել: Գու­ցե այն պատ­ճա­ռով, որ բա­ցար­ձակ պո­պու­լիզ­մը իր էու­թյամբ ան­հա­մադ­րե­լի է պատ­վի հետ: Պո­պու­լիս­տի խն­դի­րը ամ­բո­խա­հա­ճո քայ­լե­րով հնա­րա­վո­րինս մեծ թվով մարդ­կանց հա­մակ­րան­քը շա­հելն է: Պա­հի մեջ: Քա­ղա­քա­կան պո­պու­լիստ­նե­րի խն­դի­րը այդ հա­մակ­րան­քի գա­գաթ­նա­կե­տին հաս­նելն է ճիշտ տե­ղում ու ճիշտ պա­հին՝ իշ­խա­նու­թյան գա­լու հա­մար, բայց պո­պու­լիզ­մը իշ­խա­նու­թյուն պա­հե­լու ա­մե­նա­բութ գոր­ծիքն է և պե­տու­թյու­նը դարձ­նում է պե­տու­թյու­նիկ, քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ տուն­տու­նիկ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Մա­յա­նե­րի օ­րա­ցույ­ցով 2012-ին աշ­խար­հը վեր­ջա­նում էր: 2020-ին դեռ կանք: Ողջ լե­րուք: Մի վա­րակ­վեք ու մի վա­րա­կեք:

Դիտվել է՝ 4713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ