Իրանում դեռ երկար ժամանակ չեն իջեցնի վրեժի կարմիր դրոշները
25.02.2020 | 01:14
Խնդիրն այն է, որ եթե ինչ-որ մեկը Մաջիդ Թախթ-Ռավանչիին «խորհուրդ է տվել» ՄԱԿ-ում և մի քանի հարցազրույցում հնչեցնել այն միտքը, թե իբր Իրանի գործողությունները «համեմատական են մեր գեներալի սպանությանը», և այլևս հարվածներ չեն լինելու («եթե ԱՄՆ-ը այլևս ռազմական գործողություններ չձեռնարկի Իրանի դեմ...»), ինչից ուրախացել էին և Սպիտակ տանը, և «Սոլեյմանիի հարցում» ԱՄՆ-ի հետ համերաշխված մի շարք եվրոպական մայրաքաղաքներում, ապա այաթոլա Խամենեիի, նախագահ Ռոհանիի, ԱԳ նախարար Զարիֆի և գեներալ Բաղերիի հայտարարություններից հստակ այլ ճշմարտություն է երևում։ Իրանի բարձրագույն ղեկավարությունից և զինվորական հրամանատարությունից որևէ մեկը Իրաքում ԱՄՆ-ի բազաներին հասցված հարվածները «համեմատական գործողություններ» չի համարում։ «Վրեժն ինչ-որ այլ բան է..., կկտրենք ԱՄՆ-ի ոտքերը..., մարդիկ ուզում են, որ Ամերիկան հեռանա մեր տարածաշրջանից...» հայտարարությունները ռազմական մեծ գործողության միայն սկիզբն են. ահա թե ազդանշանային ինչ արտահայտությունների պետք է ուշադրություն դարձներ և փորձեր դա ըմբռնել աշխարհը, ոչ թե հրթիռները հաշվեր կամ՝ եղել են զոհեր, թե ոչ և այլն։ Ահա թե ինչու մենք հակված ենք պաշտպանելու ռուս փորձագետ Ալեքսանդր Խալդեյի այն կարծիքը, թե արևմուտքի որոշ ուժեր և նրանց կամակատարները, նույնիսկ Ռուսաստանում, «լղոզում» են պատճառներն ու հետևանքները և փորձում լսարանին սովորեցնել, որ կառքը միշտ ձիուց առաջ է. «Աննկատելիորեն նույն բանն է կատարվել այն լուրի հետ, որ Թրամփը Սոլեյմանիին Բաղդադում սպանել ու դրանով չնախատեսված սխալ է կատարել՝ գործի գցելով ամերիկյան ղեկավարումից Մերձավոր Արևելքի անխուսափելի դուրս գալը»։
Այնուամենայնիվ, թեև վերջին պնդումն այն զգացումն է առաջացնում, թե քննադատվում է միայն Ամերիկայի ու նրա խամաճիկների կողմից պատճառների ու հետևանքների և նրանց կապի «լղոզումը», ճշմարտությունն այն է, որ Մերձավոր Արևելքից, և անգամ ողջ Արևմտյան Ասիայից, ԱՄՆ-ի անխուսափելի փախուստի գործընթացն իսկապես մեկնարկել է։ Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց արևմտյան և, առաջին հերթին, ամերիկյան ու իսրայելական ԶԼՄ-ների այն տագնապալի հրապարակումներից, որ 2014 թ. ամռանը գեներալ Սոլեյմանին, Իրաքում ԻՊ-ի բանդաների նկատմամբ իր հաղթանակից հետո, գաղտնի կերպով այցելել է Ռուսաստան և բազմաթիվ շփումներ ունեցել ՌԴ բարձրագույն զինվորական հրամանատարության և նույնիսկ Ռուսաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։ Իրատես լինենք. ամերիկյան պնդերես ներկայությունից ազատվելու (թեկուզ միայն Իրաքում և Սիրիայում) անխուսափելիության երաշխիքը հենց Ռուսաստան-Իրան երկյակն է՝ Չինաստանի «ստվերային պաշտպանությամբ»։ Մենք քանիցս գրել ենք, որ ռուսների և իրանցիների օգնությամբ մի քանի անգամ հատուկ նշանակության ջոկատ է «հյուր եկել» Սիրիա, բայց պարզ է, որ սեփական խնդրով, այն է՝ Մերձավոր Արևելքում ահաբեկչությանը, այսպես կոչված, «Հիզբ ուտ Թուրքեստանի»-ի («Թուրքեստանյան կուսակցության») շարքերում ույղուրների մասնակցության առնչությամբ։ Սույն տողերի հեղինակը 6 տարի շփումների մեջ է Հայաստանում ՉԺՀ-ի դեսպանության հետ և բացարձակապես չի հավատում որևէ անհեթեթության, որ այդ տարիներին Սիրիայի վերաբերյալ տարածել ու տարածում են ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի և նրանց համախոհների ԶԼՄ-ներն ու դիվանագետները։ Իսկ Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչների պարտությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավարտի անխուսափելիության երկրորդ երաշխիքն է։ Հուսով ենք, որ մեր ընթերցողները չեն կասկածում, որ հենց Ռուսաստանն ու Իրանն են իրապես կռվել ու ոչնչացրել ահաբեկիչներին, ոչ թե ԱՄՆ-ն ու իր «միջազգային դաշինքը»։ Մենք հո տեսնում ենք, թե Հյուսիսային Սիրիայում ահաբեկիչների դեմ ինչպես է «կռվում» ՆԱՏՕ-ական Թուրքիան, ինչպես է նա երկար տարիներ հովանավորել և դեռ հովանավորում ԻՊ-ի մնացուկներին ու մյուս ահաբեկչական խմբավորումներին։
Ամերիկացիներն այժմ փորձում են կազմակերպել պլանաչափ ու աստիճանական նահանջ, ոչ թե ակնհայտ փախուստ։ Այդ պատճառով էլ լուրեր են գալիս, որ ԱՄՆ-ն իր զինվորականներին և Իրաքից, և Սիրիայից տեղափոխում է (ավելի հաճախ՝ գիշերները) Քուվեյթ ու Կատար։ Այդ պատճառով մեկ էլ հանկարծ Վաշինգտոնից տարօրինակ հայտարարություններ են արվում, ասենք. «Մեր ինչի՞ն է պետք նավթը», «Լուսնի վրա հելիում և ապագայի վառելիքի այլ տեսակներ կան»։ Իսկ Թրամփը, ինչպես հայտնի է, սերտորեն կապված է Ամերիկայի վառելիքա-էներգետիկ օլիգարխատի հետ։ Այդ նույն Թրամփը վերջերս բացահայտ հայտարարել էր, որ Վաշինգտոնին Սիրիան պետք չէ, բայց ամերիկացի զինծառայողները սիրիական նավթը «պաշտպանում» են... Սիրիայի իշխանությունից։
Հասկանալի է, որ զորքերի վերատեղաբաշխումից ու հետախուզումից հետո ԱՄՆ-ը ռազմական գործողությունների նոր թատերաբեմեր կբացի աշխարհի տարբեր մասերում։ ՈՒստի ևս մեկ անգամ կհամաձայնենք փորձագետ Ա. Խալդեյի կարծիքին. «Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության նպատակն է՝ քաոս ստեղծելով գրավել Եվրասիայի կենտրոնը և աշխարհի քարտեզը վերաձևել այնպես, որ գերիշխանության բոլոր հավակնորդներն ընդմիշտ մնան ենթակաների վիճակում»։ Սույն տողերի հեղինակն էլ առնվազն վերջին 7 տարում մշտապես հիշեցնում էր, որ աշխարհում կառավարվող քաոսի մարտավարությունը ԱՄՆ-ը չի հանել իր օրակարգից։
Եթե հաշվի չառնենք վերոշարադրյալը, ապա Իրանի «Նահատակ Սոլեյմանի» գործողությունը բազմաթիվ հարցեր է ծնում։ Օրինակ, շատերին համարյա «վրդովեցրեց» այն, որ, ըստ էության, Իրանի հրթիռային պատասխանը գաղտնի չէր։ Թեհրանն ինքն է հաստատում, որ վաղօրոք նախազգուշացրել էր Իրաքի իշխանություններին։ Եվ այդ հիման վրա եզրակացություններ են արվում։ Իրաքցիներն էլ դա փոխանցել են ԱՄՆ-ին, այդ պատճառով ամերիկացիներն ու մյուս ՆԱՏՕ-ականները «զոհեր չունեն»։ Իսկ ամերիկյան մամուլը և մի շարք գործիչներ մեծ բավարարվածությամբ գրում էին հունվարի 9-ին, թե իբր Իրանի նպատակն է եղել Ամերիային հնարավորինս նվազագույն վնաս հասցնելը, իբր Թեհրանն ավելի շատ մտածում էր «դեմքը պահելու», քան իրական հատուցման մասին։ Անգամ Թրամփն ուղղակիորեն հայտարարեց ամերիկացիներին, որ Իրանը «նահանջեց», և քանի դեռ ինքը նախագահ է, Իրանը միջուկային զենք չի ունենա։ Հավանաբար Վաշինգտոնի և Թեհրանի միջև գաղտնի «գործարքի» մասին վարկածի կողմնակիցներին ավելի շատ դուր է գալիս հենց ԱՄՆ-ին «ձայնակցելը»։ Այլ կերպ դժվար է մեկնաբանել այդ կարգի դատողությունները։ Առաջին. որովհետև այդ վարկածի հեղինակները բացարձակապես արհամարհաբար են վերաբերվում Իրանի բարձրագույն ղեկավարության ու զինվորական հրամանատարության բանավոր այն հայտարարություններին, որ «Վրեժն այլ բան է..., կկտրենք ԱՄՆ-ի ոտքերը..., մարդիկ ուզում են, որ Ամերիկան հեռանա մեր տարածաշրջանից..., դա ռազմական մեծ գործողության միայն սկիզբն է»։
Երկրորդ. օտար պետությանը նախազգուշացնելը, որ նրա օդային տարածքով կթռչեն իմ հրթիռները, կամ որ իմ հրթիռներն ուղղված են այդ երկրի տարածքում գտնվող ինչ-որ ահաբեկչական թիրախների, աշխարհում ընդունված գործելաոճ է, այնպես որ, Իրանի հասցեին ուղղված պարապ դատապարտումներն ավելորդ են։ Երբ իրանական զինվորականները, սկսած անգլո-ամերիկյան զորքերի կողմից Իրաքի օկուպացման թվականից, այսինքն 2003-ից, ժամանակ առ ժամանակ հարվածներ էին հասցնում և «Մոջահեդին է Խալք» ահաբեկչական կազմակերպության (ՄԷԽ), և Քրդստանի ազատ կյանքի կուսակցության (ՔԱԿԿ) ճամբարներին, ապա միշտ պաշտոնական Բաղդադը տեղեկացվում էր։ Երբ Իրանին անհրաժեշտ էր անդրսահմանային հակաահաբեկչական գործողություններ կատարել Իրաքում կամ Պակիստանում, ապա Թեհրանը միշտ այդ մասին զգուշացնում էր Իրաքի և Պակիստանի իշխանություններին թեկուզ այն պատճառով, որ Իրանի զորքերն ու հատուկ ջոկատներն իրենց ներխուժումների ընթացքում Իրաքի կամ Պակիստանի տարածքում խորանում էին 15-ից մինչև 100 կմ։ Մի՞թե աշխարհում ոչ ոք չգիտի այդ մասին։ Հանգստացնենք. ԱՄՆ-ը դա լավ գիտեր և գիտի։ Որովհետև, նախ, Իրաքի և Պակիստանի՝ Իրանին սահմանակից գրեթե բոլոր շրջանները գտնվում են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ, և երկրորդ, որ հենց ամերիկացիներն էին (Իսրայելի հետ) հովանավորում և ՄԷԽ-ի ջոկատներին, և ՔԱԿԿ-ի քրդերին։
Եվ մի՞թե որևէ մեկն իսկապես հավատում է այն հիմարությունը, թե Ռուսաստանը, երբ Կասպից ծովից թևավոր հրթիռներով հարվածներ էր հասցնում Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկիչներին, չէր նախազգուշացրել ո՛չ Իրանին, ո՛չ Սիրիային։ Ռուսաստանը ոչ միայն նախազգուշացնում, այլև նախօրոք համաձայնեցնում էր իր հրթիռների թռիչքուղին, որովհետև այլ կերպ չի կարելի։ Եվ ինչու 2020-ի հունվարին Իրանը չպետք է նախազգուշացներ իրաքցիներին, եթե Թեհրանում ճշգրիտ գիտեին, որ, օրինակ, Այն էլ Ասադի բազայի մոտ (Բաղդադից ոչ հեռու) տեղաբաշխված են Իրաքի բանակի զորամասերը, այն էլ՝ կազմավորված շիական միլիցիայի անդամներից։ Հավանաբար ինչ-որ մեկը շատ էր ցանկանում, որ Սոլեյմանիի սպանության համար վրեժ լուծելու իր ձգտման մեջ շիա Իրանը կոտորեր... շիաներին, թեկուզ՝ իրաքցի։ Բայց Իրանը օգնել և օգնում է բոլոր շիաներին՝ լինեն նրանք իրաքցի, սիրիացի, լիբանանցի, եմենցի, աֆղանստանցի և այլն։
Երրորդ. մինչև հունվարի վերջը շարունակվում էին այն պնդումները, թե «զոհեր չեն եղել»։ Պարզ է, որ դրանց հիմքում ԱՄՆ-ից եկող հայտարարություններն էին, նաև այն, որ իրանցի որոշ զինվորականներ չէին ժխտում, որ դա դեռ վրեժը չէ։ Իսկ ահա թե «Թվիթերում» ինչ է գրել անվտանգության հարցերով իրանցի փորձագետ Հոսեյն Ղասեմին հունվարի 9-ին. «Նախագահ Թրամփն իր այն հայտարարությունում, թե ոչ մի ամերիկացի զինվոր չի տուժել, ստում է։ ԱՄՆ-ը կորուստներ է ունեցել. 48 զինվոր զոհվել է, 75-ը՝ վիրավորվել, որոնց բուժվելու են տանում Իսրայելի հիվանդանոցներ»։ Բացի դրանից, Իրաքի «Ալ Ահադ» ալիքի հաղորդավարը հայտարարել է, որ «Իրանի հրթիռային հարվածներից հետո ամերիկացի զինծառայողները խուճապի մեջ էին և վախից դողում էին։ Նրանց մեջ կան վիրավորներ, որոնց ուղարկում են Իսրայել»։ Ճիշտ է, իրանցին ոչինչ չի հայտնել զոհերի մասին։ Իսկ մենք հիշեցնենք, որ սիրիական պատերազմի բոլոր տարիներին Իսրայելի զինվորական հիվանդանոցներն ընդունում, բուժում և վերականգնում էին հազարավոր վիրավոր ահաբեկիչների, որոնց «ձևակերպում» էին որպես սիրիացի փախստականների։ Այնպես որ, Իսրայելը հանցագործներին գաղտնի բուժելու հարուստ փորձ ունի։ Հետագայում մենք անպայման կպատմենք ընթերցողներին, թե ամերիկացիներն ինչպես էին աստիճանաբար ավելացնում Իրանի «անվտանգ» հրթիռային հարվածներից տուժած իրենց զինծառայողների թիվը։ Բայց հիշեցնենք. լինելու են միայն Այն էլ Ասադ բազային վերաբերող տվյալները։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ