ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԱՄՆ-ը կարող է կասեցնել Պուտինի գազատարի կառուցումը

ԱՄՆ-ը կարող է կասեցնել Պուտինի գազատարի կառուցումը
03.12.2019 | 12:55

ԱՄՆ Սենատից ու ԶԼՄ-ներից ստացված տեղեկություններով՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը մասնակցող ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները ծրագրվում են շրջանցիկ ճանապարհով՝ իբրև 2020-ի ռազմական բյուջեի մաս: Օրինագիծն ընդունվելու է մինչև կաթոլիկ Սուրբ Ծնունդ: Տեղեկությունը Գալիֆաքսի անվտանգության սամիթի շրջանակներում հաստատել է միջազգային հարցերով Սենատի հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը: Պատժամիջոցների տակ կարող է հայտնվել շվեյցարական Allseas ընկերությունը, որ ստորջրյա խողովակներ ու մալուխներ է տեղադրում, նաև՝ Գազպրոմի հետ համագործակցող գերմանական ընկերությունները: Պատժամիջոցները ռազմական բյուջեի մասին օրենքով սահմանելը անսովոր ճանապարհ է, բայց ունի ծանրակշիռ պատճառ՝ Ռուսաստանի ու Գերմանիայի միջև գազատարը ծրագրվում է ավարտել 3 ամսից:

Պատժամիջոցները պետք է ուղղված լինեն կառուցմանը մասնակցող ընկերությունների դեմ, ժամանակ չկա առավել մասշտաբային օրինագծի մշակման, որ պահանջում են ընդդիմադիր դեմոկրատները: Երբ արդեն ոչ ոք չի կառուցում, ոչ մեկին էլ հնարավոր չէ պատժել: Սենտոր Ջիմ Ռիշը Defence News-ին հարցազրույցում ասել է, որ պատժամիջոցները թանկ կնստեն Կրեմլի և նախագծի մասնակից ընկերությունների վրա: «Ռուսները ստիպված կլինեն շինարարությունը շարունակելու համար նոր ճանապարհ որոնել, եթե ընդհանրապես կարող են դա անել»՝ ասել է Ռիշը: Պատժամիջոցները պետք է ԵՄ-ին 3 տարի ժամանակ տան՝ մշակելու սեփական պաշտպանական մեխանիզմ՝ Գազպրոմից ու Ռուսաստանից կախվածության դեմ և կանխեն էներգետիկայի ոլորտում Եվրոպայի վրա ճնշում գործելու Մոսկվայի հնարավորությունը: Մի կողմից Գերմանիան սրընթաց մեծացնում է իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից՝ Կրեմլի կոնցեռնի հետ գազատարի կառուցումով, մյուս կողմից՝ «Հյուսիսային հոսքը» Կրեմլի համար զենք է Արևելյան Եվրոպայի ու հատկապես Ուկրաինայի դեմ: Ինչպես բազմիցս եղել է, Կրեմլը կարող է պարզապես փակել անցանկալի պետությունների համար գազի ծորակը, որ, շնորհիվ «Հյուսիսային հոսքի», հետևանքներ չի ունենա Գերմանիա ու Ավստրիա գազամատակարարումների համար: Գերմանիան ու Ավստրիան Արևմուտի միակ երկրներն են, որ աջակցում են գազատարի կառուցմանը: Հատկապես Գերմանիային մեղադրում են, որ իր միակողմանի համաձայնությամբ սրում է վիճակը Եվրոպայում Կրեմլի շահերի օգտին: Մի քանի օր առաջ Բունդեստագը օրենք ընդունեց, որը հնարավորություն է տալիս շրջանցել ԵՄ գազային դիրեկտիվը «Հյուսիսային հոսք-2»-ի վերաերյալ:
Պետեր Տիդե, Bild


Հ.Գ. ԱՄՆ-ը կարող է հերթական պատժամիջոցները սահմանել, բայց ամբողջ աշխարհի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել հնարավոր չէ: Աշխարհի բոլոր գազատարները կասեցնել հնարավոր չէ: Եվրոպան ունի իր խնդիրները, ԱՄՆ-ը՝ իր, իսկ գազը և զենքը Ռուսաստանի միակ միջոցն է՝ իր ազդեցությունը աշխարհում տարածելու համար: Ուրիշ ոչինչ Ռուսաստանը չունի արտահանելու, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու համար՝ սպառազինություն ու բնական ռեսուրսների արտահանում: Պատժամիջոցներով Ռուսաստանում հնարավոր չէ ժողովրդավարություն զարգացնել, բայց դա այլևս ոչ մեկին չի հետաքրքրում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ