ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Վլադիմիր Պուտինը թոթափում է «Միասնական Ռուսաստանը»

Վլադիմիր Պուտինը թոթափում է «Միասնական Ռուսաստանը»
26.11.2019 | 14:02

Նվազող հանրաճանաչության ու ընտրություններում անհաջողությյան համապատկերում՝ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը «Միասնական Ռուսաստանի» համագումար էր հրավիրել: Պատվիրակներին նախագահը կոչ արեց ստանձնել պատասխանատվությունը և «լինել մարդկանց կողքին, մանրամասն իմանալ մարդկանց պահանջները, կարիքները, պրոբլեմները», որպեսզի նորից ապացուցեն իրենց հաղթական առաջնորդությունը: ԺՏՆՑ-ում, որ 1939-ին կառուցվել էր՝ փառաբանելու կոմունիզմի հաջողությունները և վերականգնվել է 2014-ին, Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել 2000 պատվիրակների առաջ, ներառյալ՝ նահանգապետերին, պատգամավորներին, սենատորներին, կուսակցության նախագահ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ գրում է Le Figaro-ն: «Ինքներդ գտեք ու բարձրացրեք սուր հարցերը, մի սպասեք հերթական «Ուղիղ գծի», որ ես ամեն տարի անցկացնում եմ, ջանացեք ձեր ուժերով խնդիրները լուծել, արդարությունը վերահաստատել: Ինքներդ եք տեսնում, գիտեք՝ կամ կիսաքանդ հիվանդանոց են ցույց տալու, կամ դպրոց, որտեղ երեխաները 5 հերթափոխով են սովորում: Տեղերում դուք պիտի այդ ամենը տեսնեք, եթե պաշտոնյաները չեն տեսնում, թափ տվեք նրանց, հասեք խնդրի լուծման»՝ հավելել է Պուտինը, որ 2001-ին իր հիմնադրած կուսակցության անդամ չէ:


«ՌԴ նախագահի ներկայությունը համագումարում բնավ սիմվոլիկ չէ: Խոսքը կուսակցության ոգին բարձրացնելու մասին է, որ այնքան է ընկել, որ ВЦИОМ-ի վերջին տվյալներով՝ կուսակցությանը պատրաստ է ձայն տալ ռուսաստանցիների 32,6%-ը, որ բավականաչափ հեռու է 2016-ին օրենսդիր օրգաններում ստացած 54%-ից: Պաշտոնապես չլինելով կուսակցության անդամ, Պուտինը գտնում է, որ «Միասնական Ռուսաստանը» այլընտրանք չունի, և այդ կուսակցությունը նրան պետք է»՝ ասում է R.Politik վերլուծական կենտրոնի տնօրեն Տատյանա Ստանովայան:


«Միասնական Ռուսաստանի» տհաճությունները բացահայտում են լուրջ պրոբլեմ՝ քաղաքական համակարգի ամրապնդման բարդությունը առանց այնպիսի կերպարի, ինչպես նախախնամության պարգև Վլադիմիր Պուտինն է: «Քիչ հավանական է, որ «Միասնական Ռուսաստանը» իր հիմնադրից ավելի ապրի»՝ գտնում է քաղաքագետ Կոնստանտին Կալաչևը:

Նրա կարծիքով՝ կուսակցության գլխավոր դերը նախագահի համար շանթարգել լինելն է: «Կուսակցությունն իր վրա է վերցնում իշխանության բոլոր մեղքերը, կուսակցությունը մեղավոր է ամեն ինչում՝ բյուրոկրատիայում, կոռուպցիայում, բնակչության ցածր եկամուտներում: Մեղավոր է կուսակցությունը, բայց ոչ Պուտինը: «Միասնական Ռուսաստանում» գողեր ու խաբեբաներ են, իսկ Պուտինը սուրբ է»՝ ասում է քաղաքագետը: Փորձագետների գնահատականով՝ «Միասնական Ռուսաստանն» այսօր Կրեմլի կցորդն է, որ ոչ գաղափարներ է բերում, ոչ ռազմավարություններ և անօգուտ է երկու ընտրությունների միջանկյալ ժամանակում: Կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը խոստացել է ինստիտուտների նորացում՝ նոր ղեկավարների գալով: Տատյանա Ստանովայայի կարծիքով՝ թեպետ Կրեմլը հասկանում է, որ «կուսակցությունը պետք է փրկել», թերագնահատում է իրավիճակի լրջությունը, մինչդեռ 2020-ին 15 ռեգիոնալ ընտրություններ կան: Փորձագետը գտնում է որ «Միասնական Ռուսաստանը» չի կարող որևէ լուրջ բարեփոխում անել, քանի դեռ հայտնի չեն Վլադիմիր Պուտինի մտադրությունները 2024-ից՝ նախագահական ժամկետի ավարտից, հետո:
Le Figaro


Հ.Գ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վալենտին Յումաշևը վստահություն է հայտնել, որ 2024-ին Պուտինը կլքի նախագահի պաշտոնը: Վլադիմիր Պոզներին հարցազրույցում նա ասել է. «Կարծում եմ, որ եթե Վլադիմիր Վլադիմիրովիչին հարցնեք այսօր, 99%-ով վստահ եմ՝ կասի, որ 2024-ին հեռանում է», – ասել է Յումաշևը: Յումաշևը՝ Յումաշև, նրա կարծիքը երաշխիք չէ, որ 2024-ին Պուտինը կհեռանա, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն երաշխիք է, որ Ռուսաստան-Բելառուս միության նախագահ Պուտինը չի դառնա՝ եթե խնդիր դրվի, որ Բելառուսը կորցնում է ինքնիշխանությունը: Մնում է սպասել, թե նա ինչ կորոշի: Ավելի ճիշտ՝ ինչ խնդրի լուծման առաջ կդնեն Ռուսաստանին ԱՄՆ-ը ու ԵՄ-ն: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով՝ կարող է ստացվել այնպես, որ Պուտինը մնալը պետք լինի այլ երկրների, բայց ոչ Ռուսաստանին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ