Ղազախստանում նախագահի ընտրություններում Կասիմ Ժոմարտ Տոկաևը էքզիտ պոլերի արդյունքով ստացել է 70%: Ցուցարարները պնդում են, որ արտահերթ ընտրություններն անարդար են, արդյունքը՝ կանխավ հայտնի: Ոչ ոք չէր կասկածում, ոչ կհաղթի նազարաբաևյան էլիտայի ու իշխող «Նուր Օթան» կուսակցության թեկնածուն: ՆԳՆ տվյալներով՝ 500 մարդ է կալանավորվել չթույլատված հանրահավաքների ընթացքում: Ցուցարարները ընտրությունները համարում են անարդար ու ոչ ժողովրդավարական, իսկ արդյունքը՝ կանխորոշված: vesti.kg պորտալը հաղոդում է, որ ձերբակալվածների մեջ կան լրագրողներ: Vlast.kz-ի տվյալներով՝ կալանավորվել են իրենց օպերատոր Եկատերինա Սուվորովան, «Ազատտիկի» լրագրող Պյոտր Տրոցենկոն ու քաղաքագետ Դիմաշ Ալժանովը: Ֆրանս պրեսի բրիտանացի լրագրող Քրիս Ռիկլտոնը ևս Թվիթերում հաղորդել է, որ ձերբակալվել է: «Ես ավտոզակում եմ, ինձ բռնել են իմ մասնագիտական գործունեության համար: Աչքիս տակի կապտուկը կոշտ ձերբակալության հետևանք է: Ես ընկա ոստիկանի ծնկին, ինձ չեն ծեծել: Վերցրել են իմ հավատարմագիրը»՝ գրելէ Ռիկլտոնը: Vlast.kz, պորտալը հաղոդել է, որ Քրիս Ռիկլտոնն ու մյուս լրագրողները երկու ժամ մնացել են ՆԳՆ-ում՝ մինչև չի միջամտել ԱԳՆ փոխնախարար Ռոման Վլասենկոն: Նա զանգահարել է լրագրողներին ու ներողություն խնդրել, որից հետո նրանց ազատ են արձակել: Ղազախստանի ԶԼՄ-ները բողոքում են ինտերնետի արգելափակումից և սոցիալական ցանցերի հասանելիության խնդիրներից ընտրությունների օրը: Գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևը հայտարարել է, որ «որոշ օգտատերեր» սոցցանցերում ընտրությունների օրը հակաօրինական քարոզչություն են արել և նշել է, որ տեղյակ չէ կապի խափանումներից: Ղազախստանի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ ընտրություններով պայմանավորված՝ ոստիկանությունը խստացված ռեժիմով է գործում: ՆԳՆ-ում հաստատում են, որ չարտոնված ակցիաները նախաձեռնել է դատարանով արգելված ահաբեկչական «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կազմակերպությունը: «Այդ կազմակերպության փախուստի մեջ գտնվող ղեկավարը (Մուխթար Աբլյազովը) ընտրությունների նախօրեին զանգվածային քարոզչական աշխատանք էր վարում իշխանության վարկաբեկման, արտահերթ ընտրությունների բոյկոտի օգտին, ընտրությունների ժամանակ հակահասարակական գործողությունների կոչեր էր անում»՝ ասել է Կոժաևը: Երկրում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կազմակերպության ղեկավար Մուխթար Աբլյազովն ապրում է արտասահմանում, նա իր կողմնակիցներին կոչ էր անում հունիսի 9-10-ին դուրս գան փողոց՝ բողոքի:
ВВC
Հ.Գ. Էքզիթ փոլերի արդյունքում Ղազախստանի նախագահական ընտրություններում 70% ձայնով հաղթում է Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Նա նախնական արդյունքների հրապարակումից հետո շնորհակալություն է հայտնել վստահության համար: «Ուրախ եմ, որ նախընտրական քարոզարշավը քաղաքակիրթ բնույթ կրեց, հանգիստ անցավ: Ըստ էության՝ դա նախընտրական ծրագրերի մրցապայքար էր, միմյանց հասցեին անհիմն քննադատություններ չհնչեցին»,- հայտարարել է Տոկաևը: Նրա խոսքով՝ դա խոսում է քաղաքական մշակույթի բարձր մակարդակի մասին: Շտաբի հաղորդման համաձայն՝ միջազգային դիտորդները ևս հաստատել են, որ նախագահական ընտրություններն անց են կացվել առանց խախտումների՝ թափանցիկ պայմաններում, մինչդեռ Նուր Սուլթունում մամուլի ասուլիսում ընտրությունները ընթացքը դիտարկած ԵԱՀԿ ներկայացուցիչները հայտարարել են. «Ղազախստանում կիրակի օրը կայացած արտահերթ նախագահական ընտրությունները ուղեկցվել են հիմնարար ազատությունների և ժողովրդավարական չափանիշների աղաղակող խախտումներով»: 300 կարճաժամկետ դիտորդներից կազմված ԵԱՀԿ առաքելության ղեկավար Գեորգի Ծերեթելին ասել է․ «Քվեների հաշվարկի ժամանակ լուրջ ընթացակարգային խախտումներ են արձանագրվել, այդ իսկ պատճառով ձայների հաշվարկի ազնվությունը անհնարին է երաշխավորված համարել»:
Նախագահի արտահերթ ընտրությունների արդյունքներից դժգոհողները երկուշաբթի դուրս են եկել Ալմաթիի կենտրոնական հրապարակ: Հրապարակը և հարակից պուրակը շրջապատված է ոստիկանության, հատուկ նշանակության ուժերի և Ազգային գվարդիայի կողմից: Ամբողջ պարագծով հերթապահում են պարեկային մեքենաները: Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին ձերբակալում է, արդեն բերման է ենթարկվել 30 մարդ: Նուր Սուլթանում, որտեղ նախօրեին նույնպես տեղի են ունեցել չարտոնված բազմամարդ հանրահավաքներ և բերման են ենթարկվել մարդիկ, ներկայում շրջապատված է «Ժաստար» հրապարակը, մայթերին շարված են հատուկ նշանակության ուժերի մի քանի հարյուր մարտիկներ՝ վահաններով: Հունիսի 9-ին Նուր Սուլթանում և Ալմաթիում անցկացված զանգվածային ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 500 մարդ:
Նախագահի 7 թեկնածուները փաստացի ապահովում էին ձևային ժողովրդավարությունը ընտրություններում և չէին կարող իրական մրցակից լինել Տոկաևին: Կիրակի օրը նա ընտրատեղամասում լրագրողներին ասել է, որ Ղազախստանը պահպանելու է Նազարբաևի սկսած արտաքին քաղաքականությունը: Ներքինի մասին խոսելն ավելորդ է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ