ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Բաշար Ասադի ռևանշը հասկանալու բանալիները

Բաշար Ասադի ռևանշը հասկանալու բանալիները
19.01.2019 | 13:25

Սիրիական կոնֆլիկտի սկզբում Բաշար Ասադը նման էր ժամտախտով հիվանդի, ում օրերը հաշված են: 8 տարի անց Իրանի ու Ռուսաստանի աջակցությամբ Դամասկոսի տերը հետ է վերցրել տարածքի 2\3-ը, քրդերի փրկիչ է դարձել ու նորմալացնում է դիվանագիտական հարաբերեւթյունները` գրում է Ժան-Լուի Տրամբլեն Le Figaro-ում:

Դոնալդ Թրամփը որոշեց հարցը փակել` 2018-ի դեկտեմբերի 19-ին հայտարարեց ԱՄՆ զորքերը Սիրիայի հյուսիս արևելքից հանելու մասին: ԱՄՆ նախագահի փաստարկը զուտ ֆինանսական է` ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում համաշխարհային ժանդարմ լինել: Նրա շնորհիվ անսպասելի առավելություն ստացավ Թուրքիան, որի ձեռքերն ազատ են հիմա ԻՊ-ի դեմ կռվող քրդերի վրա հարձակվելու համար` նրանց անվանելով ահաբեկիչներ: Թուրք թշնամու անմիջական սպառնալիքի տակ գտնվող քրդերը` չնայած Դոնալդ Թրամփի թվիթին («ԱՄՆ-ը տնտեսապես կսնանկացնի Թուրքիային, եթե գրոհի քրդերի վրա»), 180 աստիճանի շրջադարձ արեցին իրենց ռազմավարության մեջ: Դեռ վերջերս Դամասկոսի դեմ տրամադրված ու Վաշինգտոնից լքված քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) հիմա սիրիական բանակին կոչ են անում «իրենց ուժերը տեղակայել տարածքներում, օրինակ Մանբիջում, որտեղից մեր զորքերը, դուրս են գալիս ու պաշտպանել այդ տարածքները թուրքերի ներխուժումից»: Բաշար Ասադի համար այդ շրջադարձը անհրաժեշտ պահին էր` դե ֆակտո քրդերը նրան նշանակեցին վերջին փրկիչ: Ռազմական առումով իրավիճակի այդ փոփոխությունը նրան իրավունք է տալիս, համբերությամբ զինվելով, շարունակել ազգային տարածքի գրավումը և մտնել այն գոտիները, ուր մուտքը նրա առաջ 6 տարի փակ էր: Իրանի ու Ռուսաստանի` Բաշար Ասադի անփոփոխ օգնականների համար, քեռի Սեմի հեռանալն անկասկած հաղթանակ է: Սիրիայի ղեկավարը, մանևրի վարպետ լինելով, շատ ավելի հեռուն է նայում ու մտադիր է դիվերսիֆիկացնել իր բարեկամական կապերը: Սիրիան, որ 2011-ին հեռացվեց Արաբական պետությունների լիգայից` ընդդիմության դաժան ճնշման համար, հիմա ուզում է մեկուսացումից դուրս գալ: Բաշար Ասադի հեռանալը այլևս չի համարվում կոնֆլիկտի կարգավորման նախապայման, ավելին` արաբ հարևանները կանխավ սկսում են իրենց դիրքերը որոշարկել ավերված երկրում, որտեղ ամեն ինչ պետք է վերականգնել` վերակառուցման շուկան գնահատվում է 400 միլիարդ դոլար: Հարաբերությունների նորմալացման նշան է, որ Սիրիան մասնակցելու է Արաբական լիգայի պետությունների տնտեսական համաժողովին` հունվարի 19-20-ը Բեյրութում: Հիանալի ռևանշ է Դամասկոսի մերժվածի համար:
Ժան- Լուի Տրամբլե, Le Figaro


Հ.Գ. Բաշար Ասադի հետ հարաբերությունների վերականգնումն ավելի շատ դեմարշ է Էրդողանի դեմ: Արաբական պետությունները չեն ցանկանում Թուրքիայի ազդեցության մեծացում տարածաշրջանում, իսկ Անկարան ձգտում է մասնատել Սիրիան` ահաբեկիչների, իրականում քրդերի դեմ պայքարի անվան տակ: Եվ բոլորն էլ գիտեն Էրդողանի իրական նպատակները ու այդ դասավորության մեջ բոլորին ձեռնտու է դառնում Սիրիայի վերականգնումն ու Էրդողանի առաջն առնելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ