Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է Ֆրանսիայից հետ ստանալ պատվիրված երկու «Мистраль» ավիակիրների գումարը: ՌԴ Վլադիմիր Պուտինի խոսնակը հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնապես առաջարկել է վերադարձնել գումարը: Ռուսական «Коммерсантъ»-ի տվյալներով, ավիակիրների պատվերի համար ռուսական կողմը վճարել է ավելի քան 1 միլիարդ եվրո, սակայն Ֆրանսիան պատրաստ վերադարձնել 785 միլիոն եվրոն: Ավելի վաղ շրջանառվում էր նավերը ջրասույզ անելու ֆրանսիական մտադրությունը, հետո՝ Չինաստանին վաճառելու: