Հայաստանի զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը, որին մասնակցում էին Զինված ուժերի ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների, վարչությունների և առանձին բաժինների պետեր ու տեղակալներ: Հավաքը կշարունակվի մինչև մարտի 26-ը: