Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթեր» սոցցանցի իր էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գրառման այն մասին, որ Ադրբեջանի «քաղաքական համակարգը կարող է որպես մոդել ծառայել եվրոպական քաղաքական համակարգի համար»:
«Կոմեդիայի ժամ է սկսվել Ադրբեջանի նախագահի միկրոբլոգում»,- գրել է Բալայանը: