Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ռուսաստանը նորագույն Т-90С տանկեր է հատկացրել Ադրբեջանին

Ռուսաստանը նորագույն Т-90С տանկեր է հատկացրել Ադրբեջանին
12.09.2014 | 14:06

Ադրբեջանում սեպտեմբերի 11-13-ին ընթացող ADEX-2014 միջազգային ցուցահանդեսում ռուսական «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը ներկայացրել է իր նորագույն մշակումն ուղղաթիռաշինության ոլորտում` հետախուզական-հարվածային Ka-52 «Ալիգատոր» ուղղաթիռները:
««Ալիգատոր» ուղղաթիռը մեր հպարտության առարկան է: Այս յուրահատուկ ուղղաթիռի ստեղծման համար օգտագործվել են ռուսական ավիաշինության առավել առաջատար տեխնոլոգիաները»,- ասել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը: Ռուսաստանն Ադրբեջանի շուկա է մատակարարում քաղաքացիական և ռազմական ուղղաթիռներ, ուստի հնարավոր է, որ «Ալիգատորը» հայտնվի ադրբեջանական զինանոցում:
Ռուսաստանը նաև նորագույն Т-90С տանկեր է հատկացրել Ադրբեջանին, որոնք երկիր կմտնեն մինչև տարեվերջ:

Դիտվել է՝ 2730

Մեկնաբանություններ