-
22.12.2020|
14:47
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ՝ հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
-
22.12.2020|
14:37
Որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 21-ին հայտնաբերվել է 8 մարմին՝ ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
-
22.12.2020|
09:55
Բրյուսելում կայացել է Ադրբեջան-ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստը: Բաքուն ներկայացել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությամբ, ԵՄ-ն՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի գլխավորած պատվիրակությամբ:
-
22.12.2020|
01:37
Արցախը, ռուս խաղաղապահների անմիջական օժանդակությամբ, իր հարցերն է լուծում: Շատ դանդաղ, բայց կյանքը հունի մեջ է ընկնում: Ընկերաբար, տեղացիների հետ խորհրդակցելով՝ խաղաղապահները փորձում են վերացնել առկա բոլոր խնդիրները՝ շինարարակական աշխատանքներ, հաղորդակցության վերականգնում, ճանապարհների վերանորոգում և այլն:
-
22.12.2020|
01:14
Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով:
-
21.12.2020|
23:52
Ռուսական բանակը ստացել է միջին հեռահարության առաջին հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ դեկտեմբերի 21-ին հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում՝ գրում է mk.ru-ն:
-
21.12.2020|
23:41
Համապետական սգո այս օրերին մինչև գետին խոնարհվելով մեր քաջարի մարտիկների սխրագործությունների, զոհվածների հիշատակի առջև, անհայտ կորածների ճակատագրով խիստ մտահոգ, սակայն լավատեսորեն սպասելով նրանցից յուրաքանչյուրին, շուտափույթ վերադարձ ցանկանալով գերիներին՝
մեր ժողովրդի ուշադրությանն եմ հրավիրում երկու կարևոր հանգամանք։
-
21.12.2020|
23:30
Այդ նպատակով ոտքի վրա զրուցեցինք իտալական «Ազատ մամուլ» պարբերականի լրագրող ՖԻԼԻՊ ՌՈՍԻԻ հետ։
-
21.12.2020|
14:27
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե առաջիկայում Կարմիր շուկան հանձնվելու է Ադրբեջանին:
-
21.12.2020|
14:22
Շիրակի մարզի զորահավաքային ռեսուրսի 62 զինծառայողների ճակատագիրը պարզելու համար Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Բ. Ավագյանը, որ նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյանի խնդրանքով աջակցում է շիրակցի 62 զինծառայողների կարգավիճակների հստակեցման և գերության հաստատման դեպքում՝ հայրենիք վերադառնալու գործընթացներում՝ հայտնում է Արթիկի համայնքապետարանը: