13.10.2020|
14:08
Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլ նահանգում՝ Պարսաբադ-Մողան սահմանային շրջանում, անօդաչու սարք է ընկել: Արդաբիլի նահանգապետի տեղակալ Բեհրուզ Նեդայը IRNA գործակալությանը հարցազրույցում հաստատել է անօդաչուի կործանումը: Ըստ Նեդայի՝ քննություն է սկսվել՝ պարզելու, թե որ երկրին է պատկանում՝ Ադրբեջանի՞ն, թե՞ Հայաստանին: Վթարը վնաս չի պատճառել: