«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ալեքսանդր ԲՈԺԿՈ. Ներիր, Սերգեյ ջան, իմ մեղսավոր ՈՒկրաինային

Ալեքսանդր ԲՈԺԿՈ. Ներիր, Սերգեյ ջան, իմ մեղսավոր ՈՒկրաինային
22.01.2014 | 15:55

Հազա՜ր ափսոս քո նահատակ հերոս կյանքի համար, սիրելի Սերգեյ: Նամարդ գնդակն ընտրում է լավագույններին՝ թե´ Ղարաբաղի լեռներում, թե´ Կիևի փողոցներում: Ներիր, Սերգեյ ջան, իմ մեղսավոր ՈՒկրաինային, նա դեռևս չի կայացել որպես մարդասեր պետություն, դրա համար էլ չկարողացավ պահպանել քեզ: Հենց հանուն մարդասիրության այդ մակարդակի թափվեց քո հերոսական արյունը, իր մարդկային դեմքը աշխարհի առաջ պարզերես կանգնելու համար է շարունակվում արդեն հարյուրամյակներ տևող ուկրաինական պայքարը: Հավերժ փառք քեզ և հավերժ փառք քեզ հետ նահատակվածներին:

Դիտվել է՝ 3852

Մեկնաբանություններ