Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Գրական հանդիպում «Արտբրիջ»-ում

Գրական հանդիպում «Արտբրիջ»-ում
05.10.2012 | 13:45

BookAdviser-ը հանդես է գալիս նոր` «Հանդիպում ժամանակակից գրողների հետ» նախաձեռնությամբ: Այսօր «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում (Ժամը` 19։20-21:00) տեղի կունենա հանդիպում երիտասարդ արձակագիր, այս տարի ՀՀ նախագահի գրական երիտասարդական մրցանակի արժանացած Նառա Վարդանյանի հետ:

Մեզ հետ զրույցում արձակագիրը նշեց, որ քննարկվելու են իր առաջին ` «Անկախին սպասելիս» գրքի, ինչպես նաև մամուլում տպագրված պատմվածքները: «Հանդիպումն ինձ համար լինելու է ընկերներիս հետ զրույց`գրականության շուրջ, ջերմ մթնոլորտում»,- ասաց նա:
Հավելենք, որ նախաձեռնության կազմակերպիչները հետաքրքրվողներին տրամադրում են հանդիպման ընթացքում քննարկվող պատմվածքները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Նառա Վարդանյանի հետ զրույցը` առաջիկայում

Դիտվել է՝ 3201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ