ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երիտասարդ գրողների միջազգային խորհրդաժողով Ծաղկաձորում

Երիտասարդ գրողների միջազգային  խորհրդաժողով Ծաղկաձորում
11.05.2012 | 00:00

Ծաղկաձորում մայիսի 23-27-ին կանցկացվի երիտասարդ գրողների միջազգային խորհրդաժողով, որին մասնակցելու են ՌԴ-ի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի երիտասարդ գրողներ:

ՀԳՄ նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ խորհրդաժողովը կրելու է «Արմատ և սաղարթ» խորագիրը. ի դեմս երիտասարդ գրողների` նորոգվելու են ավանդական գրական կապերը: «Խորհրդաժողովին մասնակցելու են նաև ավագ սերնդի գրողներ, ովքեր կանցկացնեն վարպետության դասեր` ներկայացնելով իրենց գրական փորձը»,- ասաց նա:

ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի ղեկավար ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ կարծիքով` գրական, մշակութային միջոցառումները, որոնք միտված են մի հարկի տակ հավաքելու տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների, շատ կարևոր են հարաբերությունների ստեղծման, մշակման, փոխադարձ ճանաչողության առումով:

Նրա խոսքով` փորձը ցույց է տալիս, որ այդ հանդիպումներն ունենում են հետաքրքիր զարգացումներ, արդյունավետ լուծումներ, որոնք օգտակար են երկուստեք: Փոխադարձ թարգմանություններ են լինում, գրքեր են հրատարակվում և այլն:

«Պարզապես, համաժողովները պետք է լինեն շատ գործնական, ոչ թե ներբողներ ասվեն, ժողովուրդների դարավոր հարաբերությունները գովերգվեն: Համագործակցության, գրական կապերի ընդլայնման և այդ կապերն օգտագործելու առումով մենք շատ խնդիրներ ունենք: Պիտի արդյունավետ օգտագործենք նման հանդիպումները, որ ամեն անգամ հարաբերվելիս (ասենք, ռուսական գրական շուկայի հետ, նրանք` մեզ հետ) Ամերիկա չհայտնաբերենք»,- ասաց Ա. Նիկողոսյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1865

Մեկնաբանություններ