«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Այսօր ՀՀ բանակը դրվել է այս իշխանության ապալեգիտիմացման ընտրության առաջ

Այսօր ՀՀ բանակը դրվել է այս իշխանության ապալեգիտիմացման ընտրության առաջ
26.03.2024 | 17:02

Իշխանության փլուզումը սկսվում է, ոչ միայն դրսից իշխանության վրա ճնշման արդյունքում, այլև, երբ իշխանության ներսում է սկսվում նրա ապալեգիտիմացումը: Դա անխուսափելիորեն հանգեցնում է ռեսուրսների քայքայման թե՛ մարդկային, և թե՛ կադրային մակարդակներում, ու սկսվում է կառավարման խոր ճգնաժամ: Սա արագ խորացնելու ձևերից մեկը նաև հանրային ընդվզման, այդ թվում՝ խաղաղ և լեգիտիմ ուժի կիրառման ու ճնշման մեջ է:

Այդ ամենը հանգեցնում է ուժային կառույցների՝ «ոստիկանություն», «դատախազություն», «քննչական և հատուկ ծառայություններ», իշխանապաշտպան գործունեության արդյունավետության բացարձակ անկման:

Դատելով Տավուշի գործընթացներից և Փաշինյանի, ըստ իս, այլևս ճակատագրական սխալից, այսօր ՀՀ բանակը դրվել է այս իշխանության ապալեգիտիմացման, ապալեգալացման կամ պետականապահպան և ազգապահպան լինելու ընտրության առաջ: Իսկ ճակատագրական սխալը այդպիսի ընտրության առաջ կանգնեցնելն է, որն ունի մեծագույն ռիսկ, երբ քաղաքական և զինվորական որոշումը կարող է ի կատար չածվել, որից հետո իրավիճակի անվերահսկելիությունն ու քաղաքական կառավարումը, հետևաբար, նաև իշխանության քաղաքական փլուզումն անխուսափելի է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ