ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեր երկրի իրական օրակարգն ու Հանրային հեռուստաընկերության բանավեճը

Մեր երկրի իրական օրակարգն ու Հանրային հեռուստաընկերության բանավեճը
13.09.2023 | 16:41

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 14-ին նախատեսված է Երևանի քաղաքապետի թեկնածուների բանավեճ Հանրային հեռուստատեսությամբ՝ Հ1-ով:

Հեռուստատեսությունն արդեն համապատասխան հրավերներն ուղարկել է նաև ինձ:

Ես շնորհակալ եմ այդ հրավերի համար, սակայն չեմ ուզում մասնակցել այդ բանավեճին մի շարք պատճառներով:

1.Բանավեճի ձևն ու կառուցվածքը թույլ չի տալու մեր քաղաքացիներին հասկանալու թեկնածուների ամբողջական ծրագրերն ու առաջարկները, որի արդյունքում այդ ամենը ավելի շատ վերածվելու է շոուատիպ միջոցառման, որին մասնակցելու իմաստ չեմ տեսնում:

2. Քննարկման օրակարգը չի համապատասխանում Հայաստանի, Արցախի իրական օրակարգին և մեր առաջ ծառացած վտանգավոր մարտահրավերներին, և մարդկանց մոտ կարող է առաջանալ հակառակ արձագանքը, երբ երկրիը կանգնած է պատերազմի շեմին, իսկ քննարկելու ենք, օրինակ, համատիրությունների աշխատանքների որակն ու նպատակահարմարությունը:

3. Ես ընտրարշավի առաջին օրվանից հայտարարել եմ, որ ավագանու ընտրության մասնակցող ուժերից որևէ մեկին չեմ անդրադառնալու և որևէ 1-ին համարի հետ բանավեճի չեմ մտնելու: Իմ թիրախում Նիկոլ Փաշինյանն է՝ իր վարած հակապետական քաղաքականությամբ: Ու քանի որ Փաշինյանի նշանակած թեկնածուն այդ հարթության վրա չի կարող ներկայացնել իր ղեկավարին, ուստի անիմաստ ժամավաճառությամբ չեմ զբաղվելու:

Հ.Գ.: Հրավիրում եմ մեր քաղաքացիներին սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կայանալիք հանրահավաքին, որին կհաջորդի երթը:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ