ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

«Գեղարդը» «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում (ֆոտոշարք)

«Գեղարդը» «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում (ֆոտոշարք)
26.06.2012 | 14:01

Ապրիլի 27-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենա «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը (ղեկավար` Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապյան):
«Կասկադի երաժշտությունը» համերգաշարի շրջանակներում կհնչի հայ ժողովրդական և հոգևոր երաժշտություն:
Համերգի սկիզբը` ժամը 20:00-ին:


«Գեղարդ» երգեցիկ խումբը ստեղծվել է 2001-ին: Բացի կիրակի և եկեղեցական տոն օրերին Գեղարդավանքում Ս. Պատարագի երգեցողությունից, խումբը ծավալել է լայն համերգային գործունեություն Հայաստանում և արտերկրում (Ավստրիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Բելառուս, Լեհաստան, Իտալիա): Երգացանկում հիմնականում հայ հոգևոր և ժողովրդական երգերի դասական մշակումներ են, ինչպես նաև հայ միջնադարյան մոնոդիաներ:
Անահիտ Պապյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի «Գեղարդ» երգեցիկ խումբը մասնակցել է «Musica Sacra International» հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին (Գերմանիա, Բելգիա): Երաժշտական շրջագայություններ են սպասվում նաև սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • «Գեղարդ» երգեցիկ խումբ
  • «Գեղարդ» երգեցիկ խումբ 1
  • «Գեղարդ» երգեցիկ խումբ2
  • «Գեղարդ» երգեցիկ խումբ3
  • «Գեղարդ» երգեցիկ խումբ4
  • «Գեղարդ» երգեցիկ խումբ5
  • «Գեղարդ» երգեցիկ խումբ6
Դիտվել է՝ 4619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ