-
15.02.2021|
21:04
Մոսկվան պատրաստ է վերադառնալ ԵՄ-ի հետ բնականոն հարաբերություններին՝ չնայած ճգնաժամին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
15.02.2021|
21:00
Փետրվարի 17-ին Մոսկվայում նախատեսված են ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արա Այվազյանի բանակցությունները՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն. «Բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարմանը»։
-
15.02.2021|
20:59
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ֆիզուլիի շրջան՝ ազդարարելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող երկաթուղու առաջին՝ Հորադիզ-Աղբենդ հատվածի շինարարության մեկնարկը՝ հաղորդել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
-
15.02.2021|
16:51
«Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից»:
-
15.02.2021|
16:48
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Կոնգրեսին խստացնել զենքի վաճառքի պայմանները՝ հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
-
15.02.2021|
16:46
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրները «Ինտերֆաքս» գործակալությանը փոխանցել են, որ առավոտյան մահափորձ է իրականացվել անջատականների վերահսկողության տակ գտնվող Գորլովկա քաղաքում գործող ջոկատներից մեկի հրամանատարի դեմ։
-
15.02.2021|
16:45
Կիրակի օրը 90 տարեկանում մահացել է Արգենտինայի նախկին նախագահ Կարլոս Մենեմը։ Նա երկիրը ղեկավարել է 1989-ից 1999-ին։
-
15.02.2021|
16:44
Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի՝ «Մուսավաթի» ներկայացուցիչները այսօր հայտարարել են կուսակցության ակտիվիստների ձերբակալության մասին։
-
15.02.2021|
16:43
Մոսկվան կոչ է անում ԱՄՆ-ին սկսել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման գործընթացը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
-
15.02.2021|
16:42
Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի Հայաստանի սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում՝ նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը։