ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մա­մու­լի զար­մա­նա­լի կոն­ֆե­րան­սը Կա­պա­նում և նա­խա­գա­հի մի շարք թեկ­նա­ծու­նե­րի տա­րօ­րի­նակ պա­տաս­խան­նե­րը Ստե­փա­նա­կեր­տից

Մա­մու­լի զար­մա­նա­լի կոն­ֆե­րան­սը Կա­պա­նում և նա­խա­գա­հի մի շարք թեկ­նա­ծու­նե­րի տա­րօ­րի­նակ պա­տաս­խան­նե­րը Ստե­փա­նա­կեր­տից
07.02.2020 | 01:40
Ե­թե այդ­պես ա­սեն, այն էլ՝ Ստե­փա­նա­կեր­տում, ա­պա դա մե­ծա­մաս­նու­թյան նե­րո­ղա­միտ ժպի­տը կա­ռա­ջաց­նի։ Ար­ցա­խում զին­վո­րա­կան­նե­րը միշտ էլ արտ­գործ­նա­խա­րար­նե­րից պա­կաս չեն ի­մա­ցել։ Դա ի­րա­կա­նու­թյունն է, բա­ցի դրա­նից, Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը միշտ ու­ղիղ կա­պի մեջ է ե­ղել և է, օ­րի­նակ, հա­կա­մար­տու­թյան գո­տում ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­ջեյ Կաս­պր­չի­կի հետ, մշ­տա­կան շփ­ման մեջ է ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի դաշ­տա­յին օգ­նա­կան­նե­րի հետ և այլն։ Էլ չենք ա­սում, որ մի շարք պատ­մա­կան ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րում Ար­ցա­խի զո­րա­պե­տե­րը, ծան­րակ­շիռ հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով (օ­րի­նակ՝ Սամ­վել Բա­բա­յա­նը), շատ ա­վե­լի տե­ղե­կաց­ված են ե­ղել, քան ԼՂՀ ԱԳ նա­խա­րար­նե­րը։
Ներ­կա դեպ­քում ի՞նչ կա­րող էր չի­մա­նալ և ին­չին տե­ղյակ չլի­նել պա­տե­րազ­մող երկ­րի ԱԽ քար­տու­ղա­րը, թե­կուզ՝ նախ­կին։ Չենք ըն­դու­նում հա­վա­նա­կա­նու­թյու­նը։ Կա­րո՞ղ են տե­ղյակ չլի­նել խոր­հր­դա­րա­նի խոս­նա­կը, նախ­կին վար­չա­պե­տը, ո­րոնք նույն­պես ԼՂՀ ԱԽ-ի կազ­մում են։ Այդ հա­վա­նա­կա­նու­թյունն էլ չենք ըն­դու­նում։ Ար­դեն պարզ­վել է, որ Փա­շի­նյա­նի հա­մար նա­խա­գա­հի միակ «վատ» թեկ­նա­ծուն գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սա­նյանն է։ Նա և Ա­շոտ Ղու­լյա­նը, իսկ ե­թե ինչ-որ կերպ Սամ­վել Բա­բա­յա­նին էլ թույլ տան մաս­նակ­ցել ընտ­րու­թյա­նը, ա­պա նա էլ ա­զա­տագ­րա­կան շարժ­ման վե­տե­րան են, և Ար­ցա­խում նրանց բո­լորն են ճա­նա­չում։ Նրանք ինչ-որ բան ինչ-որ մե­կին ա­պա­ցու­ցե­լու կա­րիք չու­նեն։ Բայց ա­ռայժմ, բա­ցի Մա­սիս Մա­յի­լյա­նից, բո­լո­րը լռում են, չեն շտա­պում պա­տաս­խա­նել Փա­շի­նյա­նին։ «Ին­չու՞» հար­ցը հաս­կա­նա­լի է. Ար­ցա­խում որևէ մե­կը չի կաս­կա­ծում, որ և՛ Բա­լա­սա­նյա­նը, և՛ Ղու­լյա­նը, և՛ Բա­բա­յա­նը դեմ են ե­ղել և են ոչ միայն «Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րին», այլև ցու­ցա­կով միա­կող­մա­նիո­րեն «տա­րածք­ներ հանձ­նե­լու» ինչ-ինչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի։ Ե­թե որևէ մե­կին հե­տաք­րք­րում է այդ «ցու­ցա­կը», թող ծա­նո­թա­նա Մա­սիս Մա­յի­լյա­նի պա­տաս­խա­նին, որն ա­զատ դր­ված է հա­մա­ցան­ցում։ Դա նույն­պես ա­պա­ցույց է, որ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հա­սա­րա­կու­թյունն ինչ-որ թա­տե­րա­կա­նաց­ված բե­մադ­րու­թյուն է դի­տում, ոչ թե «հար­ցու­պա­տաս­խան­նե­րի» ի­րա­կան գոր­ծըն­թաց։ Ե­թե մի բան լի­ներ, ա­պա Ար­ցա­խի նա­խա­գա­հի բո­լոր թեկ­նա­ծու­նե­րը, նույ­նիսկ Ար­ցա­խի բո­լոր պաշ­տո­նա­տար դեմ­քե­րը պար­զա­պես ի­րենց պա­տաս­խան­նե­րը Փա­շի­նյա­նին կու­ղար­կեին այլ կա­պու­ղի­նե­րով կամ էլ կպա­հան­ջեին Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ԱԽ-ե­րի ար­տա­հերթ ու փակ նիստ։ Ին­չու՞ չէ, այդ­պի­սի փորձ ար­դեն կա. 2019 թ. մար­տի 12-ին Ստե­փա­նա­կեր­տում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ԱԽ-ե­րի հա­մա­տեղ նիս­տում կող­մերն ի­րար շատ բան ա­սա­ցին փակ աշ­խա­տա­կար­գով։ Եվ նույն Փա­շի­նյա­նը կաս­կած­ներ չպետք է ու­նե­նա, թե ար­ցախ­ցի­ներն ինչն են ըն­դու­նում, ին­չը՝ ոչ։ Բայց չէ՞ որ հի­մա ոչ մի նման բան չկա։
Այ­նուա­մե­նայ­նիվ, հայ­կա­կան մեկ-եր­կու ԶԼՄ հի­մա պն­դում են, թե իբր «չճա­նաչ­ված ԼՂՀ-ի նա­խա­գա­հի մի շարք թեկ­նա­ծու­ներ ար­ձա­գան­քել են «ղա­րա­բա­ղյան կար­գա­վոր­ման հար­ցում Սերժ Սարգ­սյա­նից մնա­ցած «ժա­ռան­գու­թյան» նկատ­մամբ վե­րա­բեր­մունք ար­տա­հայ­տե­լու մա­սին Մա­սիս Նի­կոլ Փա­շի­նյա­նի կո­չին»։ Եվ ար­ձա­գան­քող­նե­րից նշ­վում են ոչ միայն Մա­յի­լյա­նը, այլև Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, Ա­շոտ Ղու­լյա­նը և ընդ­դի­մա­դիր Հայկ Խա­նու­մյա­նը։ Հնա­րա­վոր է, չեմ կա­րող ժխ­տել։ Բայց ու­շադ­րու­թյուն դարձ­նենք. լայն լու­սա­բա­նում ստա­ցավ միայն արտ­գործ­նա­խա­րա­րի պա­տաս­խա­նը։ Ին­չու՞։ Ա­հա թե ինչ է գրել երևա­նյան «Sputnik» հան­դե­սը, բա­ցի Մա­յի­լյա­նից, այլ թեկ­նա­ծու­նե­րի «պա­տաս­խան­նե­րի» էու­թյան մա­սին. «Հա­յաս­տա­նի նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից քն­նարկ­ված կար­գա­վոր­ման տար­բե­րակն ա­նըն­դու­նե­լի է նաև Հա­րու­թյու­նյա­նի և նրա քա­ղա­քա­կան թի­մի հա­մար։ Նա խոս­տա­նում է, որ Ղա­րա­բա­ղի ղե­կա­վար ըն­տր­վե­լու դեպ­քում ջան­քեր չի խնա­յի Ղա­րա­բա­ղի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածք­նե­րի զար­գաց­ման ու ծաղկ­ման հա­մար։ Խա­նու­մյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նում նշ­վում է, որ նրա հա­մար ա­նըն­դու­նե­լի են ցան­կա­ցած ժա­ռան­գու­թյուն, ցան­կա­ցած փաս­տա­թուղթ, ո­րոն­ցում խոս­վում է տա­րած­քա­յին զի­ջում­նե­րի մա­սին։ Ա­շոտ Ղու­լյա­նի թի­մի հա­մար Ղա­րա­բա­ղի ան­կա­խու­թյու­նը նվա­զա­գույն խն­դիրն է, իսկ վերջ­նա­կան նպա­տա­կը միա­վո­րումն է Հա­յաս­տա­նի հետ։ Ներ­կա­յիս տես­քով Ղա­րա­բա­ղի տա­րած­քը Ղու­լյա­նը հա­մա­րում է միակ հու­սա­լի ե­րաշ­խի­քը։ Նա նաև հա­մոզ­ված է, որ ա­ռանց Ղա­րա­բա­ղի մաս­նակ­ցու­թյան չեն կա­րող լի­նել լիար­ժեք ու բո­վան­դա­կա­յին բա­նակ­ցու­թյուն­ներ։
Այ­սինքն, ոչ մե­կը «կողմ» չէ, պար­զա­պես ան­հաս­կա­նա­լի է, թե ին­չու «կողմ» չեն, ե­թե հաշ­վի առ­նենք, որ Հա­յաս­տա­նի եր­րորդ նա­խա­գա­հը բա­նակ­ցու­թյուն­ներ չի վա­րել տա­րած­քա­յին զի­ջում­նե­րի, «տա­րածք­ներ հանձ­նե­լու» և նման բա­նե­րի մա­սին։ Որ­պես­զի ըն­թեր­ցող­նե­րը չկաս­կա­ծեն, կր­կին հի­շեց­նենք. զին­վո­րա­կան­նե­րը, հատ­կա­պես ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի գե­նե­րալ­նե­րը, միշտ դեմ են ե­ղել թշ­նա­մու հետ տա­րածք­նե­րի վե­րա­բե­րյալ ցան­կա­ցած «գոր­ծարք­նե­րի», թե­կուզ և ԵԱՀԿ ՄԽ-ի հո­վա­նու ներ­քո։ Բա­ցար­ձա­կա­պես միշտ հենց Ար­ցա­խի զին­վո­րա­կան­ներն են ե­ղել ԼՂՀ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի, ինչ­պես նաև Գե­տա­շեն ու Մար­տու­նա­շեն գյու­ղե­րի, Ար­ցա­խի Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու շր­ջան­նե­րի օ­կու­պաց­ված մա­սե­րի ա­զա­տագր­ման անհ­րա­ժեշ­տու­թյան կողմ­նա­կից­ներ։
ՈՒս­տի ստի­պո­ղա­կան հարց է դր­վում. իսկ ինչ­պի­սի՞ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նեն այն ան­ձինք, ո­րոնց մա­սին ար­դեն հայտ­նի է, որ նրանք ԼՂՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու են լի­նե­լու մար­տի 31-ի ընտ­րու­թյու­նում։ Այդ հար­ցին պա­տաս­խա­նե­լու հա­մար հա­վա­նա­բար հար­կա­վոր են ինչ-որ տվյալ­ներ, ա­սենք, Ար­ցա­խում ինչ-որ սո­ցիո­լո­գիա­կան հարց­ման։ Բա­ցի դրա­նից, մար­տի 31-ին լի­նե­լու են ոչ միայն նա­խա­գա­հա­կան, այլև խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Այ­սինքն, այդ օ­րը չա­փա­զանց կարևոր է բո­լոր տե­սան­կյուն­նե­րից։ Բա­ցի Ար­ցա­խի նա­խա­գա­հի մեր թվար­կած թեկ­նա­ծու­նե­րից նա­խա­գա­հի պաշ­տո­նի հա­մար պայ­քա­րե­լու մտադ­րու­թյան մա­սին հայ­տա­րա­րել են նաև խոր­հր­դա­րա­նի ան­կախ պատ­գա­մա­վոր Ռուս­լան Իս­րա­յե­լյա­նը, ստե­փա­նա­կերտ­ցի հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Քրիս­տի­նա Բա­լա­յա­նը, ՀՅԴ («Դաշ­նակ­ցու­թյուն») կու­սակ­ցու­թյան Ար­ցա­խի կո­մի­տեի ղե­կա­վար Դա­վիթ Իշ­խա­նյա­նը, ընդ­դի­մա­դիր «Միաս­նա­կան Հա­յաս­տա­նի» ա­ռաջ­նորդ Վա­հան Բա­դա­սյա­նը և «Ազ­գա­յին վե­րած­նունդ» խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մա­դիր կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար Հայկ Խա­նու­մյա­նը։ Խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյա­նը մաս­նակ­ցե­լու մտադ­րու­թյան մա­սին հայտ­նել է վեր­ջերս գրանց­ված «Հե­ղա­փո­խա­կան Ար­ցախ» նոր կու­սակ­ցու­թյու­նը։ Ար­ցա­խի ԿԸՀ ղե­կա­վար Սր­բու­հի Ար­զու­մա­նյա­նը ի­րա­զե­կել է ԶԼՄ-նե­րին. «Ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րում քվո­րում սահ­ման­ված չէ։ Նա­խա­գահ կըն­տր­վի այն թեկ­նա­ծուն, ո­րի օգ­տին ձայն կտա ընտ­րու­թյա­նը ներ­կա­յա­ցած­նե­րի 50 %-ը։ Խոր­հր­դա­րան կանց­նի այն կու­սակ­ցու­թյու­նը, ո­րի օգ­տին կք­վեար­կի ներ­կա­յա­ցած­նե­րի 5 %-ը»։ Չա­փա­զանց հատ­կան­շա­կան է, որ Ար­ցա­խում ա­ռա­ջին ան­գամ նա­խա­գա­հի պաշ­տո­նի հա­մար կին թեկ­նա­ծու է ա­ռա­ջադր­վում։ Բայց մենք չենք հա­մա­ձայ­նի այն «եզ­րա­կա­ցու­թյա­նը», ո­րը ներ­կա­յաց­րել է «ԽՈՉ­ՍՈջրՍՌռ ցջպս» հա­մա­ցան­ցա­յին լրատ­վա­մի­ջո­ցը. «Քա­ղա­քա­գետ­նե­րը նշում են, որ ԼՂՀ-ի նո­րա­գույն պատ­մու­թյան ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ չի կա­րե­լի կան­խա­գու­շա­կել քվեար­կու­թյան ար­դյունք­նե­րը, թեև քա­ղա­քա­կան ան­ցյալ չու­նե­ցող թեկ­նա­ծու­նե­րի հա­մար, ան­կախ սե­ռից և տա­րի­քից, հաղ­թե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը նվա­զա­գույն են»։
Ստե­փա­նա­կերտ­ցի վեր­լու­ծա­բան Հրա­չյա Ար­զու­մա­նյա­նը դեռ 2019 թ. հոկ­տեմ­բե­րի 16-ին կա­տա­րել է տի­պիկ «ա­զա­տա­կան» կան­խա­գու­շա­կում-քա­ղա­քա­կան պատ­վեր. «Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ու Վի­տա­լի Բա­լա­սա­նյանն ան­ցյալ են, ո­րը Ղա­րա­բա­ղի բնա­կիչ­նե­րը պետք է թող­նեն ան­ցյա­լում։ Դա ա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն է Մա­սիս Մա­յի­լյա­նը»։ ՈՒղ­ղա­կի աչք չի՞ ծա­կում, թե մար­տի 31-ին Ար­ցա­խում ով է լի­նե­լու Փա­շի­նյա­նի դրա­ծոն։ Թեև չշ­տա­պենք. շատ տվյալ­ներ կան, որ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը մտա­դիր է «խա­ղա­լու» ԼՂՀ նա­խա­գա­հի եր­կու-ե­րեք թեկ­նա­ծու­նե­րով, ոչ միայն Մա­յի­լյա­նով, մա­նա­վանդ որ նույն Հա­րու­թյու­նյա­նի, Ղու­լյա­նի կամ ընդ­դի­մա­դիր Խա­նու­մյա­նի դիր­քո­րո­շում­նե­րը քիչ են տար­բեր­վում Մա­սիս Մա­յի­լյա­նի պա­տաս­խա­նի դրույթ­նե­րից։ Երևա­նյան «Sputnik» հան­դե­սի հոդ­վա­ծի վերջ­նա­գիրն ինչ-որ տեղ ծի­ծա­ղե­լի է. «Փա­շի­նյա­նի կոչն ըն­դուն­ված է. Ղա­րա­բա­ղի նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րը հրա­ժար­վե­ցին Սարգ­սյա­նի ժա­ռան­գու­թյու­նից»։ Ի՞նչ «Սարգ­սյա­նի ժա­ռան­գու­թյուն», հար­գե­լի­ներ։ «Մադ­րի­դյան սկզ­բունք­նե՞­րը», «Հոգ­լանդ-Բրայ­զա­յի պլան­նե՞­րը»։ Կոնկ­րետ Սերժ Սարգ­սյա­նի «ժա­ռան­գու­թյուն» կա­րե­լի է ճա­նա­չել միայն 2016 թ. Վիեն­նա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի պայ­մա­նագ­րե­րը, ո­րոնք բա­րե­հա­ջող կեր­պով խոր­տա­կեց ան­ձամբ վար­չա­պետ Փա­շի­նյա­նը դեռ 2018-ին։ Այն­պես որ, նշ­ված թեկ­նա­ծու­նե­րը հրա­ժար­վում են հենց «Սարգ­սյա­նի ժա­ռան­գու­թյու­նից», այ­սինքն Վիեն­նա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի պայ­մա­նագ­րե­րի՞ց։ ՈՒ­շա­ցել են. նրան­ցից հրա­ժար­վել է Հա­յաս­տա­նը 2018-ին։ Կամ էլ «Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րից»՝ ՄԽ-ի առն­վազն եր­կու ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մա­նա­խա­գահ­նե­րի մեկ­նա­բա­նու­թյամբ։ Մեր կար­ծի­քով, Մա­յի­լյա­նը, Հա­րու­թյու­նյա­նը, Ղու­լյա­նը և Խա­նու­մյա­նը պետք է ճշ­տեն. այն, ին­չից ի­րենք հրա­ժար­վում են, «Սարգ­սյա­նի ժա­ռան­գու­թյու՞նն» է, թե՞ հենց «Սարգ­սյա­նի ժա­ռան­գու­թյուն» ձևա­կեր­պու­մը Փա­շի­նյա­նի հի­վան­դա­գին երևա­կա­յու­թյան պտուղն է, և ի­րենք հրա­ժար­վում են հենց վար­չա­պե­տի ձևա­կեր­պու­մից։ Ա­վե­լի շատ հս­տա­կու­թյուն ու ճշգր­տու­թյուն է պետք, ո­րով­հետև ո­լոր­տը շատ նր­բին է։ Եվ, օ­րի­նակ, հաշ­վի առ­նե­լով, որ ԼՂՀ ԱԳ նա­խա­րար­նե­րից մե­կը՝ Գեոր­գի Պետ­րո­սյա­նը, նաև ՀՅԴ կու­սակ­ցու­թյան բյու­րո­յի ան­դամ էր, ա­պա Փա­շի­նյա­նին և Ար­ցա­խի նա­խա­գա­հի բո­լոր թեկ­նա­ծու­նե­րին չպե՞տք է թվա, որ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի նր­բու­թյուն­նե­րին և «Սարգ­սյա­նի ժա­ռան­գու­թյա­նը» հիա­նա­լի տե­ղյակ ան­ձանց թվին են պատ­կա­նում նաև «Դաշ­նակ­ցու­թյան» բյու­րո­յի և նույն «Դաշ­նակ­ցու­թյան» Ար­ցա­խի կո­մի­տեի բո­լոր ան­դամ­նե­րը։ Մենք այս ա­մե­նը հի­շեց­րինք նրա հա­մար, որ Փա­շի­նյանն ու Ստե­փա­նա­կեր­տում նա­խա­գա­հի նրա «լավ թեկ­նա­ծու­ներն ու­շադ­րու­թյուն դարձ­նեն բո­լոր նր­բե­րանգ­նե­րին և չհա­մա­րեն, թե ի­րեն­ցից բա­ցի չկան ա­վե­լի տե­ղե­կաց­ված, թե­կուզ և նախ­կին, պաշ­տո­նա­տար ան­ձինք ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ Երևա­նում և Ստե­փա­նա­կեր­տում։
«Պա­տաս­խան­նե­րի» հետ կապ­ված բե­մա­կա­նա­ցու­մը, իբր դուք մնում եք «Սարգ­սյա­նի ժա­ռան­գու­թյա՞ն», թե՞ ինձ հետ, մեր կար­ծի­քով, հա­ջո­ղու­թյուն չու­նե­ցավ։ Այն հրա­պա­րա­կավ չմեր­կաց­վե՞ց Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում։ Ո­չինչ, դա դեռ առջևում է, բա­վա­կան է, որ նրա հետևորդ­նե­րը տա­նուլ տան Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րը կամ էլ փոր­ձեն կեղ­ծել դրանց ար­դյունք­նե­րը։ 2019 թ. գործ­նա­կա­նում բո­լո­րը նշում էին, որ, չնա­յած Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի շտա­բի լուրջ ֆի­նան­սա­կան ծախ­սե­րին, Ար­ցա­խի շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը հա­տուկ վե­րա­բեր­մունք ու­նեն գե­նե­րալ­ներ Բա­բա­յա­նի և Բա­լա­սա­նյա­նի նկատ­մամբ։ Ե­թե վեր­հի­շենք ևս մեկ չա­փա­զանց լա­վա­տե­ղյակ քաղ­գործ­չի՝ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան գծով Հա­յաս­տա­նի երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րի գլ­խա­վոր խոր­հր­դա­կան, «Հա­յաս­տա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Գառ­նիկ Ի­սա­գու­լյա­նի ան­ցյալ տար­վա վեր­ջի մի շարք հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ա­պա, այս տար­վա հուն­վա­րի սկզ­բի դրու­թյամբ, ի­րեն հա­մակ­րող շար­քա­յին ընտ­րող­նե­րի թվով ա­ռա­ջին տե­ղում էր գե­նե­րալ Բա­լա­սա­նյա­նը։ Իսկ Բա­բա­յա­նին «ո­րա­կազր­կել են»՝ իբր վեր­ջին 10 տա­րում չի ապ­րել Ար­ցա­խում։ Այդ պատ­ճա­ռով հա­սա­րակ մար­դիկ հա­վա­տում են նրան, ով մար­տն­չել է ի­րենց զա­վակ­նե­րի կող­քին, իսկ 2016 թ. ապ­րի­լին նույ­նիսկ ան­ձամբ է փր­կել դրու­թյու­նը Մար­տա­կեր­տի և Աս­կե­րա­նի ճա­կատ­նե­րում։ Ար­ցա­խում ա­մեն մե­կը գի­տեր, որ մարդն ԱԽ-ում լքել է իր ա­ռանձ­նա­սե­նյա­կը և մեկ­նել ռազ­մա­ճա­կատ՝ թշ­նա­մու ու­ժե­րը հյու­սի­սա­յին ուղ­ղու­թյու­նում ջախ­ջա­խե­լու հա­մար։ Այն­պես որ, ԼՂՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ Ի­սա­գու­լյա­նի գնա­հա­տա­կա­նը կաս­կա­ծի են­թար­կե­լը, մեր կար­ծի­քով, ա­նօ­գուտ և անշ­նոր­հա­կալ գործ է, մա­նա­վանդ, ե­թե գի­տենք, որ նա ա­մի­սը մի քա­նի ան­գամ լի­նում է Ար­ցա­խում և ակ­տի­վո­րեն շփ­վում տե­ղի քաղ­գոր­ծիչ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան հետ, ԼՂՀ բնակ­չու­թյան տրա­մադ­րու­թյուն­նե­րի պատ­կերն ան­մի­ջա­կա­նո­րեն գի­տի, ոչ թե պա­րապ վկա­նե­րի և կեղծ փոր­ձա­գետ­նե­րի պատ­մած­նե­րից։
Վար­չա­պետ Փա­շի­նյանն էլ դա գի­տի։ Մենք ար­դեն տե­ղե­կաց­րել ենք ըն­թեր­ցող­նե­րին, հղում ա­նե­լով «Գո­լոս Ար­մե­նիի» թեր­թի հոդ­վա­ծա­գիր Մա­րի­նա Մկրտ­չյա­նին, որ Փա­շի­նյա­նը հա­տուկ նպա­տա­կով Ար­ցախ է ու­ղար­կել իր մեր­ձա­վոր, «Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի վկա» ոմն Դա­նիել Իոա­նի­սյա­նին։ Կարճ հի­շեց­նենք, թե այդ «գործ­չի» մա­սին ինչ է գրել Մ. Մկրտ­չյա­նը. «Այ­սօր Դա­նյան (նրան այդ­պես են կո­չում ըն­կեր­նե­րը) սե­փա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն ու­նի՝ Ար­ցա­խում մաս­նա­ճյու­ղով։ Ան­ցյալ տար­վա վեր­ջին Դա­նյան դար­ձավ Հան­րա­յին խոր­հր­դի ան­դամ, ո­րի ղե­կա­վարն է մեկ այլ սո­րո­սա­կան՝ Ստե­փան Սա­ֆա­րյա­նը։ Ա­մեն գոր­ծա­կալ իր պար­տա­կա­նու­թյուն­ներն ու­նի։ Այ­սօր գաղտ­նիք չէ, որ Դա­նյայի վրա դր­ված է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ընտ­րար­շա­վի վե­րահ­սկ­ման ա­ռա­քե­լու­թյու­նը»։ Հա­վա­նա­բար հենց այդ Դա­նյան էլ Փա­շի­նյա­նին պար­բե­րա­բար տե­ղե­կաց­նում է, թե ինչ է կա­տար­վում Ար­ցա­խում, ինչ­պի­սին է «օ­տար­նե­րի» նկատ­մամբ տե­ղա­ցի հա­յե­րի վե­րա­բեր­մուն­քը, ի­րա­կա­նում ինչ տրա­մադ­րու­թյուն­ներ են տի­րում ար­ցա­խյան հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում և այլն։ Հույս ու­նենք, որ Դա­նյան կույր ու խուլ չէ, կա­րո­ղա­նում է տես­նել և լսել այն, ինչ տե­սել և լսել է գո­նե միայն Գառ­նիկ Ի­սա­գու­լյա­նը։
Այ­սօր Փա­շի­նյա­նը մտա­ծում է՝ ի՞նչ ա­նել։ Չէ՞ որ ոչ մե­կը, ան­գամ «իր» թեկ­նա­ծու­նե­րից, պա­տաս­խան չի տվել, ին­չի հա­մար հա­վա­նա­բար նա­խա­տես­ված էր հար­ցու­մը։ Իսկ ե­թե են­թադ­րենք, որ և՛ Մա­յի­լյա­նի, և՛ մյուս­նե­րի պա­տաս­խան­նե­րը նա­խա­պես հա­մա­ձայ­նեց­ված են ե­ղե՞լ։ Ին­չի՞ հա­մար։ Տրա­մա­բա­նու­թյու­նը պարզ է. քա­նի որ ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը (ա­սենք՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի) քիչ են ազ­դում շար­քա­յին ընտ­րող­նե­րի տրա­մադ­րու­թյուն­նե­րի վրա, պետք է այն­պես ա­նել, որ շար­քա­յին ընտ­րո­ղը հա­վա­տա, թե բո­լոր թեկ­նա­ծու­նե­րը դեմ են տա­րածք­նե­րով «առևտրին», բո­լո­րը վճ­ռա­կա­նո­րեն և ար­մա­տա­կա­նո­րեն են տրա­մադր­ված։ Այդ ժա­մա­նակ էլ հարց է ծա­գում՝ ու՞մ ընտ­րել։ Գու­ցե նրան, ով ֆի­նանս­նե՞ր է շաղ տա­լիս։ Գու­ցե նրան, ով հետ­նա­բե­մե­րում խո­սում է, թե «Երևա­նից միայն ու միայն ի­րեն են սա­տա­րում»։ Մեր կար­ծի­քով, հար­ցի էու­թյունն այն է, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը բարդ եր­կընտ­րան­քի մեջ են. կամ պետք է Ստե­փա­նա­կեր­տում Դա­նյա­յի կա­մա­կա­տար­նե­րի մի­ջո­ցով այն­պի­սի բան հո­րի­նեն, ո­րի դեպ­քում հնա­րա­վոր դառ­նա ար­ցախ­ցի­նե­րի քվեար­կու­թյան ար­դյունք­նե­րի կեղ­ծու­մը, կամ հար­կա­վոր է թա­տե­րա­կա­նաց­ված ներ­կա­յա­ցում, ո­րի նպա­տա­կը շար­քա­յին ընտ­րող­նե­րի ա­պա­կողմ­նո­րո­շումն է, ա­ռա­ջին հեր­թին՝ նրանց գի­տակ­ցու­թյան ա­պա­կողմ­նո­րո­շու­մը։
Այ­նուա­մե­նայ­նիվ, ինչ­քան էլ ֆան­տաս­տիկ թվա, կա նաև այս­պի­սի գոր­ծոն. իսկ Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րին, ա­սենք, ինչ­պե՞ս են վե­րա­բեր­վում Այ­սր­կով­կա­սի ռազ­մա­վա­րա­կան տե­րե­րը՝ Ռու­սաս­տա­նը և Ի­րա­նը։ Ա­ռայժմ Մոսկ­վա­յից ու Թեհ­րա­նից պաշ­տո­նա­պես ո­չինչ չի հն­չել, բայց կան­խազ­գա­ցում կա, որ եր­կու մայ­րա­քա­ղա­քից էլ հետևում են ի­րադ­րու­թյան զար­գաց­մա­նը։ Օ­րի­նակ, սույն նյու­թի հե­ղի­նա­կի հետ մաս­նա­վոր զրույց­նե­րի ժա­մա­նակ Երևա­նում հա­վա­տար­մագր­ված ի­րան­ցի դի­վա­նա­գետ­նե­րը չէին թաքց­նում, որ նրանց ա­վե­լի շատ վս­տա­հու­թյուն են ներ­շն­չում Ստե­փա­նա­կեր­տի նախ­կին զին­վո­րա­կան­նե­րը, քան քա­ղա­քա­ցիա­կան դեմ­քե­րը։
Մենք հա­մոզ­ված ենք, որ են­թա­գի­տակ­ցա­կան մա­կար­դա­կում ար­ցախ­ցի­ներն էլ են ա­ռաջ­վա պես ա­վե­լի շատ վս­տա­հում ան­մի­ջա­կա­նո­րեն կռ­ված­նե­րին. պետք է ի­մա­նալ պա­տե­րազ­մող երկ­րի, ընդ ո­րում, ցան­կա­ցած երկ­րի, հա­սա­րակ, շար­քա­յին բնակ­չու­թյան հո­գե­բա­նու­թյու­նը։ Զին­վո­րա­կան­նե­րը միշտ են հարգ­ված, նրանց վրա միշտ են հույս դնում։ Ա­հա այդ գոր­ծոն­ներն էլ փոր­ձում են Ար­ցա­խում «կոտ­րել» Նի­կոլ Փա­շի­նյանն ու զա­նա­զան «դա­նիե­լիոա­նի­սյան­ներ» ի­րենց մանկ­լա­վիկ­նե­րով։ Կհա­ջող­վի՞ նրանց Ար­ցա­խի հա­յե­րին ա­պա­կողմ­նո­րո­շել, թե՞ ոչ, կտես­նենք 2020 թ. մար­տի 31-ից հե­տո՝ ԼՂՀ նա­խա­գա­հա­կան ու խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րով։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 6668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ