«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նյարդայնանում են

Նյարդայնանում են
30.01.2015 | 01:20

Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը շարժել է հայ և ադրբեջանցի փորձագետների «նյարդերը»։

ԵԱՀԿ ՄԽ-ն ուշացած, շա՜տ ուշացած, ինչ-որ կես քայլ է արել, որն իր պարտականությունների մեջ էր մտնում: Ընդամենը: Սակայն, բոլոր դեպքերում, սույն «ակումբը» զերծ չի մնացել լղոզումներից: Այնուհանդերձ, համարենք` մկան «էնիքն» էլ Ադրբեջանի մարդասպան ջրաղացին ինչ-ինչ օգուտ է:

Ինչ էր ասում ԵԱՀԿ ՄԽ-ն այդ հայտարարությամբ:

ա) Գերմանիան չի լինի ԵԱՀԿ ՄԽ-ի անդամ` Ֆրանսիայի փոխարեն, ինչպես ցանկանում են Ադրբեջանը, Ռուսաստանը և Գերմանիան: Առա՛յժմ չի լինի: Քանի դեռ Ադրբեջանը Ռուսաստանի «հետ» է: Ռուսաստանից լիարժեք պոկվելուց հետո «կմտածվի» խնդրի մասին: Հասկանալի է, չէ՞, որ Մերկելը, որպես գլոբալ խաղացող, իր հայտարարությունն արևմտյան կառավարիչների հետ համաձայնեցրած է եղել, երբ այն արտաբերել է, ասելով` ուզում ենք ՄԽ-ում զբաղեցնել Ֆրանսիայի տեղը:

Ի դեպ, այս նույն համատեքստում էր նաև ԵԱՀԿ ՄԽ-ն Ադրբեջանին «հիշեցնում» իր մանդատի մասին:

բ) ԵԱՀԿ-ն միևնույն ժամանակ հասկացնում էր Ադրբեջանին, որ խաղը ՄԽ-ում տանողն ամենևին էլ Ռուսաստանը չէ, և չի կարելի Ռուսաստանի դրդմամբ (նույն Մերկելն ասել էր, որ Ռուսաստանն է կանգնած հակամարտության գոտում տեղի ունեցող անկայունության և դիվերսիաների հետևում) գնալ արկածախնդրության:

Նկատենք, որ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահ պարոն Պոպովի ստորագրությունը, փաստորեն, նույնպես առկա է հայտարարության տակ (բա հո Պոպովը չէ՞ր կարող ասել` «յիս իդ պարը չիմ պարում»), ինչն էլ ինքնին նշանակում է, որ խաղն ամենևին և իսկապես չի «պատկանում» Ռուսաստանին, և իզուր է Ադրբեջանը հույս դնում Ռուսաստանի վրա. հարկ եղած դեպքում Ռուսաստանը «կտա» Ադրբեջանին, եթե «միջազգային» հանրությունը «սրտանց» ուզի` հազար ու մի պատճառով, բայց նախ և առաջ այն, որ Ադրբեջանն ՈՒկրաինա չէ Ռուսաստանի համար:

Սրանով պետք է բացատրել նաև Ադրբեջանի վերջին օրերի «խելոքացումը» սահմանային գոտում, որից առաջ, սակայն, նրան լռելու «հրահանգ» տվեց մեր բանակը` կանխարգելիչ հարվածներով: Ինչը նույնպես խիստ կարևոր, եթե չասենք` խորհրդանշական էր:

Եվ վերջապես.

գ) ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությանը զուգահեռ, «Ֆրիդոմ հաուզն» իր զեկույցում Ղարաբաղը կրկին համարեց մասամբ ազատ երկիր (վերջին չորս տարում Ղարաբաղը խիստ անարդարացիորեն համարվում էր անազատ), իսկ Ադրբեջանը` ոչ ազատ:

Այս առնչությամբ եզրակացությունները թողնում ենք ընթերցողին:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ