ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Չենթարկվենք մեր թշնամիների քարոզչությանը

Չենթարկվենք մեր թշնամիների քարոզչությանը
20.04.2023 | 22:27

Արցախի շրջափակմանը զուգահեռ՝ Ադրբեջանը ամեն օր ավելի է մեծացնում տեղեկատվական գրոհը, ավելի շատ կեղծ տեղեկություններ է տարածում, փորձում է Արցախում անընդհատ խուճապ ու վախ մտցնել։ Դրա արտահայտությունն են մի քանի իրողություններ․

- Պարբերաբար տարածվող փաստաթղթերի նկարներ, իբր թե Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ հարձակման կամ իբր թե այսինչ ժամկետում Արցախից ընդհանուր տարհանում է լինելու։

- Համարյա ամենօրյա կրակոցներ դաշտում գործ անող արցախցիների ուղղությամբ՝ թույլ չտալով մշակել այգիներն ու բերք ստանալ։

- Ճանապարհի փակմանը զուգահեռ՝ անընդհատ տարբեր պահանջներ դնել Արցախի իշխանության առաջ՝ միաժամանակ սեփական տեղեկատվության միջոցներով տարածելով կեղծ լուրեր՝ իբր թե հայկական կողմը համաձայնել է այս կամ այն պահանջին և դա թաքցնում է արցախցիներից։

Սրանք են թշնամու կողմից կիրառվող հիմնական միջոցները, որոնց նպատակն է ստիպել արցախցիներին՝ սեփական կամքով դուրս գալ Արցախից։ Իսկ դուք լավ գիտեք՝ եթե Արցախի խաղաղ բնակչությունը հանկարծ դուրս գա, այլևս երբեք մենք չենք կարողանա պահել մեր հայրենիքի այդ մասը։

Յուրաքանչյուր արցախցի պետք է գիտակցի, որ Արցախի թիվ մեկ երաշխավորը ոչ Պուտինն է, ոչ Նիկոլը, ոչ Արայիկ Հարությյունյանը, ոչ Գուրգեն Ներսիսյանը և ոչ էլ Ռուբեն Վարդանյանը։ Արցախի հայկականության միակ երաշխավորը Արցախում ապրող հայն է՝ սովորական հայը։

Դա թշնամին լավ է հասկանում, դրա համար էլ գիշեր-ցերեկ ահաբեկում է արցախցիներին, կարողանում է Ֆեյսբուքում ու Տելեգրամում էջեր ստեղծել ու հայերի անվան տակ տարածել կեղծիքներ։ Դե, մեր հայրենակիցներին էլ Աստված անխնա տվել է կարդացածին հավատալու միամտություն, ու ամենևին կապ չունի, թե ով է տվել տեղեկությունը, և ինչքան է այն հավաստի։ Մարդիկ կարդում են ու հավատում, հետո էլ տարածում թշնամու տեղեկությունները։ Վերջ, թշնամու մտածած տեղեկատվական ահաբեկչության ցանկությունը իրականացավ։

Այս պահին, սակայն, Արցախի գլոբալ անվտանգությանը լուրջ սպառնալիքներ չկան։ Առաջնագիծը պահպանվում է ՊԲ-ի կողմից ու ռուս խաղաղապահների աջակցությամբ, թշնամին հիմա որևէ լայնածավալ հարձակում Արցախի ուղղությամբ չի գործի, եթե նույնիսկ շատ ցանկանա։

Մեծ հաշվով, թշնամին էլ լավ գիտի, որ ինչ կարողացավ ստանալ 2020-ի պայմանավորված պատերազմում, պետք է բավարարվի դրանով, մնացածի տերը ուրիշներն են։ Այլ հարց է, որ Ալիևի թևերի տակ ձմերուկներ են շարում Թուրքիան, Անգլիան ու Իսրայելը, իսկ Նիկոլին մեկանգամյա օգտագործման ճոխ խոստումներ են տալիս ԱՄՆ-ն ու Ռուսաստանը՝ ըստ սեփական շահի։

Դրանք բոլորը, սակայն, ժամանակավոր են։ Նիկոլն ու Ալիևն էլ առաջիկայում դժոխքի տոմս կառնեն, գերտերություններն էլ կմեծանան ու կպայթեն, իսկ ազգերը կշարունակեն ապրել իրենց հայրենիքներում ու պահպանել պետականությունը, եթե դիմանան դժվարություններին ու չլքեն այն հողը, ինչը ստեղծել ու փոխանցել են իրենց նախնիները։

Կարևոր է իմանալ, որ Արցախի կարգավիճակն անորոշ չէ։ Անորոշությունը մեզ ներարկում են, որ վախենանք ու հեռանանք։ Չենթարկվենք մեր թշնամիների քարոզչությանը։

Նաիրի Հոխիկյան



Դիտվել է՝ 13959

Մեկնաբանություններ