23.04.2023|
18:15
Արցախի ճանապարհին դրվող ադրբեջանական անցակետը նման է լինելու բանտի, լավագույն դեպքում՝ գետտոյի չարագուշակ մուտքի՝ բիրտ, նվաստացուցիչ ու խտրական կանոններով: Հանդուրժել դա՝ նշանակում է հաշտվել Արցախի նորովի մեկուսացմանը՝ գոյութենական առավել խիստ սպառնալիքով: Հուսով եմ՝ ազգային մեր պատվախնդրությունից դեռ պատառիկներ մնացել են: Ուստի առաջարկում եմ այսօր Երևանում կայանալիք Ջահերով երթը Ծիծեռնակաբերդից հետո ուղղել դեպի Արցախ: Գուցե դա ազդանշան լինի հետագա սպառազեն երթի, առանց որի հայոց մեր ընդհանուր անվտանգությունը չի կայանալու: