ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Քանի դեռ Հայաստանը շարժվում է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի կանխորոշած սցենարով

Քանի դեռ Հայաստանը շարժվում է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի կանխորոշած սցենարով
08.10.2024 | 08:22

Հայի, Հայաստանի և Նիկոլի շահերը համընկնո՞ւմ են:

Առաջին հայացքից աբսուրդային է թվում, թե ինչպես կարող է Հայաստանի գրեթե կեսի չափ տարածք ունեցող Արցախը միտումնավոր կորցրած, հազարավոր հայորդիների «հանուն ոչնչի» զոհած Նիկոլի շահը համընկնի հայի և Հայաստանի շահի հետ:

Հիմա ավելի պարզ. դեպի Արևմուտք գնացող Հայաստանի ղեկավարը, եթե մեր օրերում լիներ Հայաստանը ծովից ծով հասցրած Տիգրան Մեծը, արդյունքը նույնն էր լինելու՝ չնչին տարբերությամբ:

Այս աղետը շարունակական է լինելու, քանի դեռ Հայաստանը գնում է դեպի Արևմուտք կամ, քաղաքագիտական լեզվով, շարժվում է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի կանխորոշած սցենարով, որտեղ Հայաստանն այս դաշինքին հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է վնասել այս դաշինքի թշնամի Ռուսաստան-Չինաստան-Իրան փաստացի դաշինքին:

Այսինքն՝ Հայաստանը շարժվում է այն ուժերի սցենարով, որով Հայաստանը պետք է զոհաբերվի մեր դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ պայքարում՝ Արցախի օրինակով: ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի սցենարով շարժվող Հայաստանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, 150 հազար մարդու հայրենազրկեց, դարձրեց տնավեր, որպեսզի տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում , թուլացնի Ռուսաստանի դիրքերը: Այս ամենն արվեց «հանուն անկախության և ինքնիշխանության» կեղծ լոզունգով՝ էմոցիոնալ ֆոնն ապահովելով, թե իբր այս ամենն արվում է հանուն խաղաղության. սա է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի փափուկ ուժ կոչվածը:

Հայաստանն արցախյան սցենարից զերծ պահելու համար հարկավոր է կանգնեցնել պերմանենտ (շարունակական) հեղափոխությունը (արևմտականացումը, նատօականացումը, վիլայեթացումը՝ ընկալումն ըստ ճաշակի, քանի որ բնույթով և բովանդակությամբ նույնն է):

Ցանկացած երկրի արտաքին և ներքին քաղաքականության հիմնական մասն իրականացնում են ուժային կառույցները, այսինքն՝ արևմտյան սցենարն իրականացվում է Նիկոլի և Հայաստանի ուժայիններով, վերջիններս նաև Նիկոլին պահում են արևմտյան սցենարի ռելսերի վրա:

Նիկոլը լավ հասկանում է՝ առանց իշխանության իր ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ, երաշխավորված չէ իր իշխանության լինելը արևմտյան սցենարից շեղվելու պարագայում (դրա զգուշացումը եղավ արդարադատության նախարարի հրաժարականի դեպքով՝ նատօական հին գվարդիականի ձեռամբ), և վերջապես, որպես սևագործի ինչ-որ մի պահի Արևմուտքի կողմից կարող է զոհաբերվել՝ հետքերը մաքրելու, հասարակության մեջ եղած ատելության բարձր մակարդակը պարպելու և այդ ալիքի վրա նոր նատօական բերելու համար:

Արդեն կարող ենք վերադառնալ «աբսուրդային մտքին»՝ հայի, Հայաստանի և Նիկոլի շահերը համընկնում են՝ Հայաստանի ուժայինների դիվերսիֆիկացիայով, ասել է թե՝ հայաստանակենտրոն, ՆԱՏՕ-Իսրայել դաշինքին հստակ գնահատական տվող, Հայաստան-Ռուսաստան դաշնակցությանն այլընտրանք չփնտրող մարդկանց վստահել որոշ ուժային կառույցներ կամ գոնե շտկել 2016 թվականի փետրվարը, երբ հակահետախուզություն իրականացնող գլխավոր կառույցը հայտնվեց ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի լիակատար ազդեցության ներքո։

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2474

Մեկնաբանություններ