ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անահիտ աստվածուհու արձանի մասին

Անահիտ աստվածուհու արձանի մասին
18.09.2024 | 14:10

Մի քանի օր շարունակ գնացող գովազդից տեղեկացանք, որ մոտ վեց ամիս ժամկետով բրիտանական թանգարանում պահվող Անահիտ դիցուհու քանդակի գլուխը և ձեռքը ցուցադրվելու են Հայաստանի պատմության թանգարանում։ Տեղեկությունը տարածել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, իսկ բրոնզաձույլ արձանի մասերի դիմավորումն իրականացրել են քանդակագործությունից, արձանից, մշակույթից, թանգարանային գործից ոչինչ չհասկացող Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը և մշակույթից մղոներով հեռու մի նախարար կին Հայաստանի ՔՊ վերնախավից: Ցուցադրությունը արդեն սկսվել է և թանգարանային բարդ գիտելիքներ չունեցող հազարավոր մարդիկ այցելելու են պատմության թանգարան, փորձեն նկարվել, սելֆի անել ու նվաղել ու իրենց մտքի գոհարները լցնել սոցիալական ցանցեր ու հարթակներ։

Համընդհանուր այդ անահիտացավի սիրահարներին ուղղենք մի քանի հարց և պատմենք, թե ինչ խաբեբայությունների և սկանդալների մեջ է ներքաշված եղել արձանը իրենց մոտ պահող բրիտանական թանգարանը։

Այսպես, այդ թանգարանը 2023-ի օգոստոսին հայտարարեց, որ անհետացել են երկու հազար թանկարժեք պատմական քարեր, , որոնցից մի քանիսը 2500 տարվա հնածոներ էին։ Թանգարանը արդեն հեռացրել է գլխավոր մեթոդաբան Հիգգսին, որը սակայն չի ընդունում իր մեղքը։

Հիմնական մեղքը հավասարապես բաժանում են թանգարանի դիրեկտոր Հարթվիգ Ֆիշերը և տեղակալ Ջոնաթան ՈՒիլյամսը։

Անահիտամոլ հայ այցելուներին հիշեցնենք, որ մեթոդաբան Հիգգսը Հունաստանի և առաջավոր Ասիայի բաժանմունքի տնօրենն էր։

Մեր կողմից արդեն հիշատակված Ջոնաթան ՈՒիլյամսը բավականին հետաքրքիր անձնավորություն է։ Մասնավորապես նա պնդում է, որ պարթենոնի տաճարի մարմարե քանդակները լորդ Էգլինը 1801 թվականին չի քանդել, այլ գտել է Աթենքի շինարարական փոշու տակ։ Վերոհիշյալ ավանտյուրիստ լորդ Էգլինը պատմության մեջ մնալու է որպես լոմերով, լինգերով հին աշխարհի տաճարը քանդող անասուններին վճարող ավազակ, որը կեղծել էր նույնիսկ թուրքական սուլթանի ֆերմանը, թույլատրագիրը։

Ի վերջո, Բրիտանական թանգարանը մշտապես եղել է տարատեսակ ավազակների զոհը դիտավորյալ կամ ակամա։

Այսպես հրեա հնավաճսռ Մոզես (1830-1884) Շապիրոն թանգարանին էր վաճառել կեղծված հին հրեական գրքեր։

Անգլիացի Էդվարդ Սիմպսոնը (1815-1870) բրիտանական թանգարանին էր վաճառել կեղծ հնադարյան գործիքներ։

Իտալացի Ալչեո Դոսսեյնը բրիտանական թանգարանին վաճառել էր անտիկ քանդակներ, Միներվայի, Ապոլոնի, Դիանայի կիսանդրիներ։

Բրիտանացի Շոն Գրինհոլշը անտիկ կեղծ քանդակներ, դրամներ է վաճառել բրիտանական թանգարանին, բարեբախտաբար գործարքի պահին ձերբակալվել է։ Խաբեբա արկածախնդիրների շարքը կարելի է շարունակել, բայց մեր նպատակը դա չէ։ Մեզ առավելապես հետաքրքրում է երկու հարց։

1. Արդյոք Անահիտ դիցուհուն վերագրվող արձանի մասերը օրիգինա՞լ են:

2. Արդյոք ժամանակը կամ պահը չէ՞ Անահիտ դիցուհու, եթե այն օրիգինալ է, արձանի մասերը հետ վերադարձի գործընթաց սկսելու:

ա) Օրիգինա՞լ են արդյոք արձանի մասերը: Ո՞վ կամ ի՞նչ ինստիտուտ, կամ հիմնադրամ կամ փորձագետների խումբ է երաշխավորել արձանի իսկությունը, կա՞ արդյոք որևէ հավաստագիր, եթե կա, ապա ո՞վ է դա բրիտանական թանգարանին տրամադրել: Հնածո առարկաների իսկության ստուգման գործընթացն իր մեջ ներառում է բազմաթիվ գործառություններ, այդ թվում ֆիզիկա մեխանիկական անալիզներ, մետաղի, մետաղի հանքաքարի, ձուլման տեխնիկայի հարցեր։ Արդյոք երբևէ կատարվե՞լ են նման անալիզներ:

Հաշվի առնելով որ Անահիտ աստվածուհու արձանը հունական անտիկ դարաշրջանի ձուլման տեխնոլոգիաներով են կատարել, կա՞ն արդյոք նմանատիպ այլ արձանների հետ համեմատական զեկույցներ և ստուգումներ:

Կարո՞ղ է երբևէ որևէ հայ գիտնական ծանոթանալ գոյություն ունեցող հավաստագրերի տեխնիկական կողմին:

Միայն թվարկված հարցերի մի փոքր մասը բավարար են իրականությունը հասկանալու եվ ողջամիտ կասկածներ ունենալու համար, մանավանդ որ Բրիտանական թանգարանը սրբերի կեցավայր չէ բնավ։

բ) Արձանի մասերի վերադարձի հետ կապված ևս կան լուրջ հարցեր։ Վերջին տարիներին բրիտանական թանգարանի և Հունաստանի միջև ընթանում են բարդ բանակցություններ հունական քանդակները վերադարձնելու շուրջ։ Ընթանում են է՛լ ավելի բարդ բանակցություններ Բենինի բրոնզաձույլ արվեստի առարկաների վերադարձի շուրջ։ Վերոհիշյալից ելնելով մի հարց ուղղենք ՀՀ Անահիտացավ ընկած հանրությանը։

Ավելի ճիշտ չէ՞, սկսել բանակցություններ մեր էթնոսի համար նվիրական համարվող քանդակի մասերի վերադարձի շուրջ, քան թէ բանակցել դրանք վեց ամսով տեսնելու երջանկության շուրջ:

Ի միջի այլոց վստահ եղեք, որ առաջին իսկ պահանջի դեպքում հետ կվերադարձնեն և դա կնշանակի որ արձանի մասերը նոր ձուլված մետաղակտորներ են։ Կից նկարներից մեկը բրիտանական թանգարանի Անահիտի քանդակի գլուխն է, մյուսը հռոմեական Դիանա աստվածուհու գլխի գիպսե կրկնօրինակը։

Նմանությունն անժխտելի է։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2844

Մեկնաբանություններ