Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Վշտակցում են

Վշտակցում են
16.10.2013 | 16:45

«ՖԼԵՇ» ընկերության ղեկավար ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ իր խորին վշտակցությունն է հայտնում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին` սիրելի եղբորորդու` ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ցավալիորեն անժամանակ մահվան կապակցությամբ և կիսում որդեկորույս ծնողների, ընտանիքի անդամների ու հարազատների անսփոփ վիշտը:

__

«ՖԼԵՇ» ընկերությունը ցավակցում է ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին՝ եղբորորդու՝ սիրելի ՍԵՐԳԵՅԻ վաղաժամ մահվան կապակցությամբ և վշտակցում հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին։

__

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» ցավակցում է ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին՝ եղբորորդու՝ սիրելի ՍԵՐԳԵՅԻ անժամանակ մահվան կապակցությամբ։

Դիտվել է՝ 23528

Մեկնաբանություններ