Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Արտակ ՃԱՂԱՐՅԱՆ. Ովքեր լրագրողի ծանր բեռը կրում են արժանապատվորեն

Արտակ ՃԱՂԱՐՅԱՆ. Ովքեր լրագրողի ծանր բեռը կրում են արժանապատվորեն
03.05.2013 | 00:55

Մայիսն ինքնին տոնաշատ ամիս է, ու արդեն մոտ երկու տասնամյակ Մայիսի 3-ն էլ տոնացույցում նշվում է որպես Մամուլի ազատության տոն: ՈՒղղակի ասենք` լրագրողների տոն: Սիրով շնորհավորում եմ բոլոր գործընկերներիս` բոլոր նրանց, ում հետ ճանապարհ ենք անցել, ում անձամբ եմ ճանաչում կամ ճանաչելու բարեբախտությունը չեմ ունեցել, ումից ինչ-որ բան եմ սովորել կամ ում կարողացել եմ իմ համեստ կարողություններից ինչ-որ բան փոխանցել: Բոլոր նրանց, ովքեր լրագրողի ծանր բեռը կրում են արժանապատվորեն, բոլոր նրանց, ովքեր սիրով ու նվիրումով են իրենց գործն անում, ամենակարևորը` անկեղծորեն ու ազնվորեն: Նպատակասլաց գործունեություն, մշտառկա կորով մաղթելուց զատ` նաև անկեղծորեն ուզում եմ, որ բոլորս անխտիր ամեն օր ու ամեն ժամ անխաթար պահենք պատասխանատվության զգացումը` մեր ամեն մի բառի, ամեն մի տողի հանդեպ, ազատության ընկալման հանդեպ: Առողջ ու անփորձանք եղեք, սիրելի գործընկերներ:

Դիտվել է՝ 4226

Մեկնաբանություններ

thumbs/220x163/iZPP8w1rBHk3C9BLdLgyGrhrXy.jpg" alt='«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»' title='«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»' width='220' height='163' />
«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել