09.11.2023|
21:21
Դասագիրք պատրաստելն ու մատաղ սերնդին դրա միջոցով կրթելը ցանկացած երկրի համար ռազմավարական լուրջ խնդիր է, եթե կուզեք՝ ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Ի վերջո, հենց այդ դասագրքերն են այն կարևոր միջոցները, որոնք որոշիչ դերակատարություն ունեն քաղաքացի կրթելու, քաղաքացիական գիտակցություն ձևավորելու, անձի ինքնությունն ու ինքնագիտակցությունն ամրապնդելու, ինչպես նաև սեփական երկրի, հայրենիքի, ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգության հանդեպ հարգանք ու ակնածանք սերմանելու գործում։