ՓՈՐՁԱՆՔ ՏԱՐԻ
Այս տարին շատ անհաջող էր սուպերմարկետների համար. իշխանությունները գարնանը խանութները թալանում էին, ամռանը` փակում:
***
ՐԱՖՖԻՆ ՍԵՐԺԻՆ՝ ԿՈՆԳՐԵՍ ՉՄՏՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Րաֆֆի – Սերժ, տե՞ր ես։
Սերժ – Տեր եմ:
***
ՎԵՋԸ ՉԻ
Օրերս պարզվեց, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովի որոշումները Սամվել Ալեքսանյանի հեչ շաքարին չեն:
***
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
Արմեն Գևորգյան – ՀՀ փոխՔոչարյան
***
ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Հեղինակային իրավունքների գրանցման ծառայությունից հայտնում են, որ օրերս Հայաստանում գրանցել են քաղաքական արտադրանքի նոր տեսակ` «երրորդական ուժ» երկրորդական հումքից:
***
ԱՆՈՆՍ
«02»-ից հայտնում են, որ այս օրերին ոստիկանությունը նկարահանում է «Պասպորտսեղաններում միայն աղջիկներ են» գեղարվեստական կինոնկարը: