Ոչխարները հովվին ասում են. «Վերցրու էս քո գամփռ-մամփռներին ու մեր գլխից հեռացիր, թող մենք մեզ համար հանգիստ ապրենք»:
Հովիվն ասում է. «Բա գայլե՞րը»:
Ոչխարներն ասում են. «Գայլերի հետ մենք ախպերություն կանենք, նրանք հիմա լավ գայլեր են, էլ էն հին կատաղածները չեն, նոր սերնդի կուլտուրական գայլեր են»:
Դու մի ասա, ոչխարներին այս գաղափարը գայլերն էին ներշնչել՝ իրենց լրիվ խելոք ու հեզաբարո պահելով և նույնիսկ ոչխարների ղոչին մեծարելով:
Հովիվ ասում է. «Ախր, մոռացե՞լ եք, թե անցյալում քանի-քանի ոչխար են պատառոտել, գիշերով մտել հոտը ու փղրտորել բոլորին»:
Ոչխարները պատասխանում են. «Մեր որոշումը վերջնական է, դու մեզ անցած բաներով մի վախեցրու, գայլերը մեր յոլդաշ բարեկամներն են, իսկ դու մեզ թշնամի ես: Վերցրու քո էս գամփռ-մամփռներին ու մեր գլխից հեռացիր»:
Ի՞նչ ես կարծում, ով ընթերցող, ի՞նչ կլինի, երբ հովիվն իր գելխեղդներով իսկապես հեռանա:
Վարդան Խարազյան