Դաշնամուր նվագող սիրուն աղջիկները շատացել են։ Ամեն օր մի նոր երկարոտն աստղ ա վառվում ֆեյսբուքյան երկնակամարում, որ գիշերանոցի նմանվող պենյուար հագած օրոր-շորոր մոտենում ա դաշնամուրին, գայթակղիչ դիրքով նստում ու երաժշտական դպրոցի չորրորդ դասարանի գամմաների նման ինչ-որ քաղցր-մեղցր մեղեդի ա նվագում՝ սենսանսյան կարապի նրբագեղությամբ թևերը շարժելով, հմայիչ սիլիկոնե ժպիտով ժպտալով, երանության մեջ գլուխն օրորելով ու աչքի պոչով երևակայական երկրպագուներին նայելով։ Հիացած սրտիկներ ա, որ հավաքում ա։
Ես արդեն չգիտեմ՝ է՞դ ա ավելի «գրավիչ», թե՞ արհեստական բանականության արտաթորած էն փայլփլուն, լպստած նկարները, որ հեղեղել են սոցիալական տարածքը։
Չէ՛, սիրուն աղջիկը, իհարկե, միշտ էլ հաճելի ա, բայց երբ դաշնամուրն օգտագործվում ա որպես ստրիպտիզի ձող, մի տեսակ, մեղքդ գալիս ա... դաշնամուրը։
Հենրիկ Պիպոյան