Բուրավետ դեղձի պես հասուն կիրակի,
լույսերով ակաղձուն ամառվա միջօրե,
օր, որ տեղավորվել է ոսկե շրջանակում,
շրջանակ, որ սպասում է մայրացող կտավի:
Կտավ, որ վրձնահարված է տենչում,
վրձնահարված, որ սպասում է Նկարչի ցանկությանը,
նկարիչ, որ երազում է փոքրիկ մի երջանկություն՝
չշտապող ժամանակ,
անտագնապ օրվա մեջ
ծուլորեն հանգստացող
փոքրիկ մի ընտանիք,
որ դեռ չգիտե, ինչ է հոգսը,
և պատերազմը, որ դեռ հազար տարի,
հեռու է հանճարեղ այս կտավից:
01 դեկտեմբեր, 2020 թ. ·
Վահագն Մարտիրոսյան