Եռաբլուր,
Մի պտղունց աշնան
Արև ջերմացնող…
ՈՒ մեկը ասես
Աղոթում է լուռ
Աղերսում, խնդրում
«Տղե՛րք, չքն՛եք,
Չքնե՛ք, տղե՛րք»։
… Տղերքն արթուն են,
Այդ մե՛նք ենք քնած։
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ