Եվս մեկ կաղնի, մի հզոր և դարավոր կաղնի Հայոց Նահապետաց անտառից Հայրենազրկման կայծակից շանթահար ընկավ:
Մակիչ ջան, Մկրտիչ Մկրտչյան ազնվական առաքյալներից մերօրյա Ազտամարտի, բոլոր պատերազմների քուրսիի միջով անցած, Հայոց աշխարհի գլխին պայթեցված ամեն պատերազմի զնդանով թրծված, երկու անգամ ծանր վիրավորված, բայց առավել հոգիդ վերքերի մեջ, հայրենազրկման, և որ առավել ցավոտ ազգի պատվազրկման ծանր ցավով պատված, Դու էլ գնացիր միանալու մեր անմահների բանակին:
Գերհզոր ձայնդ, և է՛լ առավել հզորագույն կամքդ, և կյանքդ ամբողջությամբ նվիրեցիր ազգիս Հայոց։
Մի ամբողջ կյանք Հանուն Հայրենյաց մաքառումի, պայքարի, նվիրումի, և անձնազոհության։
Հայոց Բագինին տրված լավագույն մատաղներից:
Հայրենիքի զոհասեղանը հազվադեպ է նման քաջերի արժանանում, բայց և Քեզ նման Ասպետաց պակաս չի ունեցել։
Ասպետաց Ասպետ Մակիչ ջան, Քեզ ԲԱՐի երթ, ԲԱՐով գնաս․․․
Հայոց երկինքը է՛լ ավելի հարստացավ, և Հայոց ամպրոպը չի ուշանալու․․․
Երանի՜ արժանի լինենք Ձեզ:
Փա՜ռք Քեզ Մակիչ ջան, անկոտրում, հզոր, գերմարդկային համեստությամբ, և մարգարեական նվիրումով Հայոց Ոգու հզոր Ասպետ․․․․
Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆ