ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Անգիրը դերազանց սերտած երկիր

Անգիրը դերազանց սերտած երկիր
30.10.2023 | 22:11

Ինչ հրաշալի է կյանքը,

մեծագույն հաճույք է ուղղակի

խորը շնչել հատկապես սալյարկայով աշխատող

հսկա մեքենաների արտանետած մաքուր ցեո գազը

և լիաթոք քրքջալ սովի հաճույքից ու հիանալ

Հռոմի պապիկի ու ռուս եպիսկոպոսի այլանդակ ու հավատասպան ժպիտներից:

Հիանալ ու ոռնալ.

«Օ՜, կյանք, հրաշալի ես դու, ես սիրում եմ քեզ,

սիրում եմ հմայված դիտել

աֆրիկյան կիսամեռ մանուկների

ոսկորն ու կաշին...

Խելքս թռցնում եմ ուրախությունից

հավատացյալ հոգեհիվանդների

մոմավառությունը ժամերով դիտելով...

Ինչ գեղեցիկ են, Աշխարհ, դեմքերը քո զավակների,

քո պրեզիդենտների, քո բանկիրների

և մեծամեծ առևտրականների,

և հատկապես հայ անատամ ծերունիների ու տատիկների,

որոնց ժպիտից ամբողջ ներսս քաղցրությամբ է լցվում,

և աչքերս շլանում են երազանքից,

ինչպես երբ մանկությանս տարիներին

դիտում էի ցուցափեղկին դրված

մարմելադների գույնզգույն շարանը...

Հատկապես հիանում եմ,

երբ մեր տերտերներն են խոսում՝

գրաբարյան նրանց խաբեություններից

սիրտս նվաղում է հաճույքից,

և ուզում եմ խոստովանել՝

ներեցեք ինձ, աղաչում եմ, որ այդ հաճույքը

առավել է սերմնաթափի խենթամաղությունից...

Ինչ հրաշալի ես դու, կյանք,

ինչ սքանչելի է քո բովանդակությունը,

այնքան սքանչելի, որ գիշեր ու զօր՝

որպես շեդևր և բանաստեղծություն,

ուզում եմ արտասանել քո ցանկը,

արտասանել շշունջներով՝ կախարդված և հմայված:

Պոռնկությո՜ւն, Շնությո՜ւն, Գողությո՜ւն, Սպանությո՜ւն, Ոճի՜ր,

Ստությո՜ւն, Խաբեությո՜ւն, Սո՜վ, Պատերա՜զմ, Գենոցի՜դ, Արյո՜ւն,

Շահագործո՜ւմ, Հարստահարությո՜ւն, Կողոպո՜ւտ, Երդմնազանցությո՜ւն,

Կռապաշտությո՜ւն, Կախարդությո՜ւն, Նախա՜նձ, Ապականությո՜ւն,

Սանձարձակությո՜ւն, Փողասիրությո՜ւն, Էգոի՜զմ, Խարդախ Աստվածասիրությո՜ւն, Ստապաշտությո՜ւն, Ինքնամոռաց Աստվածուրացությո՜ւն, Ագահությո՜ւն, Խարդավա՜նք

Եվ Խորագույն Սե՜ր՝ դեպի այս ամենը...

Ահա քո պոեզիան,

քո պատմությունը...

քո բովանդակությունն ու

քո ցանկը,

որ վաղը կկրկնես՝

անգիրը գերազանց սերտած

դպրոցականի զիլ առոգանությամբ՝

Այս էլ ահա վեց հազար տարի»:

Վարդան Խարազյան

Դիտվել է՝ 6133

Մեկնաբանություններ