ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ. Ես չեմ ատում միասեռականներին, ես ատում եմ միասեռականությունը և այն քարոզողներին

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ. Ես չեմ ատում միասեռականներին, ես ատում եմ միասեռականությունը և այն քարոզողներին
27.05.2013 | 12:57

ԵՐԵՎԱՆ` 2022 թվական:

Այսօր մայիսի 17-ն է: Շքահանդես է Հանրապետության հրապարակում: Շքերթն ընդունող երևելիները հարթակից ողջունում են հրապարակ մտնողներին:

Ահա նախկին Ամիրյան՝ այժմ Ծոմակի փողոցից հրապարակ է մտնում նախկինում արվամոլ, իգայր, մոլակին, արուէգ՝ այսօր միասեռական կոչվող մարդկանց մի հոծ բազմություն: Ներկված քիթումռութով, կիսամերկ, ունեցած-չունեցածը ցուցադրելով, լեզուներն ու հետույքները բաց, գլուխները բարձր պահած, ապագայի նկատմամբ հավատով լի անցնում են Հայաստանի հպարտ միասեռականները: Նրանք իրենց գլխավերևում բռնել են սեռական տարբեր դիրքերով գրված ցուցապաստառներ: Բոլորը հուզված են, «որոշները» ցնծում են, անորոշները՝ ցնցվում:

Միասեռականների կողքից քայլում են նրանցից անջատված համասեռականներն ու նույնասեռականները: Սրանք մեկմեկու լեզու են ցույց տալիս, հետույք են ցույց տալիս, սպառնում իրար: Ամեն խմբակցության անդամ պնդում է, թե իրենք են ճիշտ: Մի քանի տարի առաջ էր, որ սրանք բաժանվեցին իրարից՝ անվան պատճառով: Խռովեցին իրարից ու իրար աղջիկ-տղա էլ չեն տալիս, այլ միայն` տղա-տղա կամ աղջիկ-աղջիկ: «Է՛հ, միասնություն չկա այս հարցում էլ»,– ինքն իրեն մռթմռթում էր միասեռականների վետերանը, որի մեջքն ու երաստանը ծածկված էին բազմաթիվ մեդալներով, որոնք նա ստացել էր միջազգային մրցումներում զանազան դիրքերով հաղթելու համար:
Մի մասը ձեռքներին ուներ ցուցապաստառ. «Մենք հիվանդ ենք», մեկ այլ մասը` «Հիվանդը դուք եք»: Ու կռվում էին հիվանդագին:

Ցնծագին բացականչություններով, զռռոցներով, բառաչներով ու հառաչներով, իրենց սեռական զուգընկերների հետ անասնախառն հրապարակ է մտնում մի ամբոխ: Նրանք քայլում են իրենց սեռընկեր էշերի ու ձիերի, կովերի ու ոչխարների, այծերի ու հավերի հետ, հենց ընթացքում էլ ցուցադրում են իրենց անսահման ազատությունը, սեռական իրենց կողմնորոշումը և վարպետությունը: «Կեցցե՜ Սահմանադրությունը», «Կորչի՜ սեռական խտրականությունը», «Կեցցե՜ն եվրոպական արժեքները», «Ումից ենք պակաս» ցուցապաստառները փողփողում էին նրանց գլխավերևում:

Ուրախ, սակայն թախծոտ մարմիններով հրապարակ է մտնում մի թափոր, յուրաքանչյուրը գլխից վերև տանում է մի դագաղ` իր սիրելիի հոտած մարմնով: Նեկրոֆիլներն են` դիակամոլները. ումի՞ց են պակաս:

Աբովյան փողոցից հրապարակ են մտնում մի խումբ ցանկապատասերներ, իրենց սեռական զուգընկեր ցանկապատաանցքերի հետ, որոնք զարդարված են տոնական փուչիկներով ու գույնզգույն ժապավեններով: Շատերն իրենց հի՛ն պատանեկան ցանկապատների հետ են դեռևս:
Նրանց հետևից հրապարակ է մտնում փչովի տիկնիկները գրկած մարդկանց հոծ բազմությունը: «Ես իմ փչած յարն եմ սիրում». ահա նրանց կարգախոսը:

Փողոց ու հրապարակ աղտոտելով, գրանտի սերմեր չրթելով` հրապարակ են մտնում գրանտակերները:
Ամենամեծ խմբով սերիալակոխ բազմությունն է մտնում հրապարակ՝ տխուր դեմքերով, դժբախտ երջանկությամբ, գողական բերաններով ու զոմբի դարձած ջահել-ջուհուլներով, որոնք ծակվում են, հայհոյում իրար, հանգիստ խղճով մարդ սպանում, ծախվում, ընտրակաշառք վերցնում, իրար մազ փետում, ծեծում ու ծեծվում:
Ձիերով հրապարակ են մտնում այսօրվա համար հատուկ հրավիրված թուրք գործընկերները, որոնք զինված են յաթաղաններով, օճառով ու քստմնելի խոստումներով: Դրանց վզերին գեղեցիկ օրորվում են հայ կանանց ստինքներից կտրած պտուկներից սարքած մանյակները: Սրանք հենց հրապարակում էլ սկսում են ավանդական մորթն ու թալանը: Ամբոխը գվվո՛ւմ է, հաճույքից ոռնում ու սկսում թավալվել արյան մեջ ու լիզել իրար:

Եվ մեռելներն սկսում են ուտել ողջերին ու մահացածներին:

Դիտվել է՝ 3053

Մեկնաբանություններ