Ես իսկապես չեմ ուզում «հասկանալ» այն լռությունը, որ պահպանում են իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունները գազի գնի բարձրացման, Լավրովի երեկվա հայտարարության, ռուս-ադրբեջանական սիրախաղերի վեսկսման և մեր ներքին բողոքային շարժումների հանդեպ: Ռուսական ճնշումների նպատակն արդեն բացահայտ է՝ Հայաստանը դարձնել ռուսական էքսկլավ: Եթե ընդդիմությունը այս ճակատագրական հարցի վերաբերյալ լռում է, ապա կասկածի տակ է դնում ազատության և անկախության մասին իր հռչակած սկզբունքները և իր նվիրվածությունը առ այդ ազատությունն ու անկախությունը: